Միջազգային09:46, 21 Մայիս 2015
Էրդողան.«Ինձ համար Եգիպտոսի նախագահը Մուրսին է»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բոսնիա և Հերցոգովինա կատարած այցի շրջանակներում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի մահապատժի դատավճռի մասին:
Ըստ թուրքական «CIHAN» լրատվական գործակալության` Էրդողանը նախ քննադատել է Եգիպտոսում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը և նախագահ Մուրսիի իշխանության տապալումը, ապա իր դժգոհությունն է հայտնել Մուհամեդ Մուրսիի և նրա 106 կողմնակիցներին մահապատժի ենթարկելու դատավճռի վերաբերյալ:
«Մենք ի սկզբանե չենք աջակցել և հավանության չենք տվել Եգիպտոսում տեղի ունեցած հեղաշրջմանը: Միջազգային հարթակներում ասել եմ, որ ես Սիսիին չեմ ճանաչում որպես Եգիտոսի նախագահ: Այժմ էլ նույնը ասում եմ: Ինձ համար Եգիպտոսի նախագահը Մուրսին է: Ես ՄԱԿ-ում նրա հետ նույն սեղանի շուրջ չեմ նստի: Եթե նստեմ, ապա ինքնս ինձ կհակասեմ: Եթե նստեմ դեմոկրատ չեմ լինի»,-ասել է Թուրքիայի նախագահը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |