Իրավական08:14, 16 Մայիս 2015
Պոլսո Հայոց պատրիարքարանն իր հիմնադրամը ստեղծելու իրավունք էր ստացել

Պոլսո Հայոց պատրիարքարանը թուրքական դատարանի 2015թ. մարտի 25-ի որոշմամբ սեփական հիմնադրամը ստեղծելու իրավունք էր ստացել: Այդ որոշմանը համաձայն ստեղծված «Հովակիմ 1461» հիմնադրամը պաշտոնապես իր գործունեությունը սկսել է մայիսի 15-ին, ինչի մասին պաշտոնաթերթում հրապարակում է եղել Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչության կողմից:
Թուրքական ընդդիմադիր «Taraf» պարբերականի տեղեկացմամբ` «Հովակիմ 1461» հիմնադրամի փաստաթղթերում նշված է, որ հիմնադրամի նպատակն է «Հոգալ Թուրքիայի հայ պատրիարքարանի բոլոր կարիքները. ընթացիկ ծախսեր, անձանկազմի ծախսեր, էլեկտրաէներգիայի, ջրի, հաղորդակցության, վառելանյութերի համար անհրաժեշտ ծախսեր և հյուրընկալության ծախսեր՝ ուղեվարձ, գիշերակաց, սնունդ: Անհրաժեշտության դեպքում ամեն տեսակ ֆինանսական և ոչ ֆինանսական օգնություն ցուցաբերել պատրիարքարանի անձնակազմի առողջական, հաշմանդամության, կենսաթոշակի և այլ հարցերում»:
Հիմնադրամի ստեղծողներն են պատրարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Շահին Մաշալըն, Թորոս Օհանօղուլլարը, Արեթ Անուշյանը, Թանյել Ուչքունը, Արթին Կիրկոր Բաբիկյանը և Կիրկոր Հարության Ուզունյանը: Փաստաթղթում որպես «Հովակիմ 1961» հիմնադրամի միակ սեփականություն է նշված Ստամբուլի Բեյքոզ շրջանում գտնվող մի առանձնատուն: Միաժամանակ նշված է, որ հիմնադրամի փակման դեպքում ունեցվածքը պետք է փոխանցվի Գումգափուի Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցու հիմնադրամին:
«Օսմանյան կայսրության առաջին հայ պատրիարք Հովակիմի անունը կրող հիմնադրամը հիմնվել է անմիջապես հայոց ջարդերի 100-րդ տարելիցից հետո: Ջարդեր, որոնց հետ առերեսվելուց Թուրքիան խուսափում է: Այն ժամանակ կայսրության մայրաքաղաք հանդիսացող Բուրսայի հայ եպիսկոպոս Հովակիմը Ստամբուլի նվաճումից հետո Ֆաթիհ Մեհմեթ սուլթանի համաձայնությամբ իր աթոռանիստը տեղափոխել էր Ստամբուլ: Նույն այդ թվականին` 1461-ին, ստեղծվել է Պոլսո հայոց պատրիարքարանը, իսկ Հովակիմը` նշանակվել հայոց պատրիարք: Նա պաշտոնավարել է մինչև 1478 թվականը»,- գրում է «Taraf»-ը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընդհանուր առմամբ, 2002-ից մինչև 2024-ը Թուրքիայի նկատմամբ կայացվել է 3.363 իրավախախտման որոշում։

Դիարբեքիրի փաստաբանական պալատի վարչության անդամը նշել է, որ Թուրքիայում երեխաների աշխատանքը հասարակության մեջ նորմալ է ընկալվում «վարպետ-աշակերտ հարաբերության» քողի ներքո։

Թուրքիայի ՆԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է նաև, որ այդ համայնքապետերի նկատմամբ հետաքննություն է իրականացվում «պարտադրանքով կաշառք ստանալու» մեղադրանքով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Արաղչին ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Իրանի միջուկային գործունեության հետ կապված բանակցային գործըթացը։
Դամասկոսում Թուրքիայի դեսպանը նշել է, որ պաշտոնական Անկարան պատրաստ է ավելի ակտիվ դեր ստանձնել Սիրիայի վերականգնման գործընթացում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |