Տարածաշրջան07:59, 11 Մայիս 2015
Մահացել է Թուրքիայի նախկին նախագահ Էվրենը, չի հղվել ցավակցության ոչ մի պաշտոնական ուղերձ

Մայիսի 9-ին Թուրքիայի 7-րդ նախագահ Քենան Էվրենի մահվան կապակցությամբ, երկրի վերնախավի կողմից ցավակցական ուղերձ չի հնչել: Ըստ թուրքական «Milliyet» պարբերականի` Էվրենի մահվան օրը Թուրքիայում նշվել է Պետական խորհրդի ստեղծման տարեդարձը, ինչպես նաև մայրերի օրը: Այդ իսկ պատճառով ոչ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի, ոչ էլ վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կողմից պաշտոնապես չի հղվել ոչ մի ցավակցական ուղերձ Էվրենի մահվան կապակցությամբ:
Ցավակցական ուղերձ չի հղվել նաև Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի կողմից: Եվ սա այն դեպքում երբ 98 տարեկան հասակում կյանքից հեռացած Թուրքիայի նախկին նախագահը զինվորական էր:
Էվրենի մահվան լուրին արձագանք չի ստացվել նաև Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքի, Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ)-ի նախագահ Քեմալ Քըլըջդարողլուի, ինչպես նաև «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP)-ի նահագահ Դևլեթ Բահչելի կողմից:
Ի դեպ, մայիսի 9-ին մահացել էր նաև թուրք հայտնի արվեստագետ Զեքի Ալասյան, ինչի կապակցությամբ Էրդողանն իր ցավակցությունն էր հայտնել արվեստագետի ընտանիքին ու թուրք ժողովրդին:
Նշենք, որ Քենան Էվրենի գլխավորությամբ Թուրքիայում 1980 սեպտեմբերի 12-ին տեղի էր ունեցել ռազմական հեղաշրջում` իշխանությունից հեռացնելով Սուլեյման Դեմիրելի կառավարությանը: Իշխանությունն անցել էր զիվորականների ձեռքը, երկրի նախագահ էր դարձել այդ ժամանակ ԶՈՒ ԳՇ-ի պետ գեներալ Քենան Էվրենը, որը պաշտոնավարեց 7 տարի (1982-1989թթ.):
Թուրք պատմաբանների պնդմամբ՝ 1980 թվականի հեղաշրջումը ամենաարյունալին և դաժանն էր թուրքական բանակի կողմից գործադրված նմանատիպ քայլերի շարքում: Հեղաշրջումից հետո ձերբակալվել էր 650.000 մարդ, որոնցից 230.000 հազարը դատապարտվեցին բանտարկության: Իսկ ավելի քան 500 մարդ դատապարտվեց մահապատժի:
2014 թ. թուրքական դատարանն Էվրենին և իր զինակիցներից մեկին` Թուրքիայի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Թահսին Շահինքայային, դատապարտեց ցմահ ազատազրկման` զրկելով նրանց նաև զինվորական կոչումներից: Դատարանը երկրի 7-րդ նախագահին մեղավոր ճանաչեց Քրեական օրենսգրի 146-րդ հոդվածը խախտելու մեջ, որը խիստ քրեական պատիժ է նախատեսում Սահմանադրության դրույթներն ամբողջությամբ կամ մասամբ կամայականորեն փոփոխության ենթարկելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |