Տարածաշրջան09:42, 25 Ապրիլ 2015
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտող հայտարարություններ է տարածել Օբամայի, Գաուկի և Օլանդի հասցեին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապացկությամբ շարունակում դատապարտող հայտարարություններ տարածել տարբեր երկրների հասցեին:
Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված քննադատությունից հետո, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը գրավոր հայտարարություն է տարածել, որտեղ խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի նախագահներին: Սպիտակ տան ղեկավարին ուղղված գրավոր հայտարարությունում մասնավորապես նշվում է.
«Ցավով արձանագրեցինք, որ թուրքերի և հայերի համատեղ պատամության ցավալի հատվածի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի 2015թ. ապրիլի 23-ի հղած ուղերձը բավականին հեռու էր արդար հիշողությանից»:
Նաև նշվում է, որ այդ տեսակ հայտարարությունները մերժում են և ստվեր գցում անցյալում տեղի ունեցած վշտերի վրա: Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ կարևորվում 2014թ. ապրիլի 23-ին այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հղած ցավակցական ուղերձը, ինչպես նաև ընթացիկ տարվա ապրիլի 20-ին ներկայիս վարչապետ Դավութօղլուի` օսմանյան հայերի վերաբերյալ արած հայտարարությունը:
Անդրադառնալով Գերմանիայի նախագահ Յոհակիմ Գաուկի Բեռլինի մայր տաճառում ունեցած ելույթին, որի ժամանակ Գաուկը 1915-ին հայերի կոտորածը որակել էր ցեղասպանություն էր, Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է.
«Նախագահ Գաուկը չունի իրավունք հակապատմական ու հակաիրավական կերպով թուրք ազգին հանցանք վերագրելով զրպարտություն անել: Գերմանիայի նախագահը իրավունք չուներ մեզ վերագրել մի հանցանք, որը մենք չենք գործել: Թուրք ժողովուրդը Գերմանիայի նախագահի արտահայտությունները չի մոռանալու և չի ներելու»:
Հայտարարությունում ընգծվում է նաև, որ առաջիկա օրերին Գերմանիայի Բունդեսթագում ցեղասպանության մասին օրինագծի ընդունման դեպքում, թուրք-գերմանական հարաբերություններ շատ երկար ժամանակով լուրջ վնասներ են կրելու:
Իսկ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին ուղղված քննադատության մեջ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը ափսոսանք է հայտնում, որ հակառակ իրենց սպասումների, Օլանդը երևանյան արարողության ժամանակ խտրականություն է դրել Օսմանյան կայսրության փլուզման ժամանակաշրջանում ցավ ապրած ժողովուրդների միջև, ու մեղադրանքներ հնչեցրել թուրքական հասարակության հասցեին:
«Մինչդեռ եթե տարբեր էթնիկ և կրոնական պատկանելիության ներկայացուցիչների կրած ցավերի միջև խտրականություն չդնող մոտեցում դրսևորվեր, ապա դա կողջունվեր ու դրական արձագանք կստանար նաև Ֆրանսիայում բնակվող 600 հազար թուրքերի կողմից: Բայց ցավոք մեկ անգամ ևս խտրական մոտեցում ցուցաբերելը նախընտրեց: Ֆրանսիայի այս անիրավ ու կողմնակալ պահվածքը Թուրքիայի կողմից մերժելի և դատապարտելի է»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |