Տարածաշրջան12:51, 23 Ապրիլ 2015
Hurriyet. Թուրքիան հիմա 7 երկրում դեսպան չունի, հերթը հասել է Մոսկվայի՞ն ու Բեռլինի՞ն

Ավստրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հռչակագրի ընդունումից հետո Անկարան հետ էր կանչել Վիեննայի իր արտակարգ և լիազոր դեսպան Հասան Գյողուշին: Թեմային անդրադարձած թուրքական «Hurriyet» թերթի վերլուծաբան Զեյնեփ Գյուրջանլըն արձանագրում է, որ այն երկրների թիվը, որտեղ Թուրքիան ներկա պահին դեսպան չունի, արդեն հասել է 7-ի: Դրանք են` Եգիպտոս, Սիրիա, Իսրայել, Լիբիա, Եմեն, Վատիկան և Ավստրիա:
Քանի որ Վատիկանի և Ավստրիայի դեսպանների հետկանչը կապված է այդ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստի հրապարակային ճանաչման և դատապարտման հետ, «Hurriyet»-ը հարցադրում է անում. «Մի՞թե հիմա հերթը հասել է Մոսկվային ու Բեռլինին»:
Ընդգծվում է այն հանգամանքը, որ Ռուսաստանը և Գերմանիան այս կամ այն չափով բացահայտորեն իրենց աջակցությունն են արտահայտում Հայաստանին՝ ցեղասպանության ճանաչման համար մղվող պայքարում. Վլադիմիր Պուտինն իր ելույթի ժամանակ օգտագործել է ցեղասպանություն բառը, իսկ Գերմանիան պատրաստվում է ապրիլի 24-ին հաստատել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:
Վերջին 12 տարվա ընթացքում Թուրքիան տարբեր պատճառներով բազմաթիվ անգամ հետ է կանչել այս կամ այն երկրի իր դեսպանին: Այդ կապակցությամբ թուրք ընդդիմադիր պատգամավոր Սեզգին Թանրըքուլի հարցին ի պատասխան երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ներկայացրել է պարզաբանումներ:
Ըստ այդմ` Կահիրեում Թուրքիայի դեսպանը պաշտոնից ազատվել է Եգիպտոսի նախաձեռնությամբ: Վաշինգտոնի, Փարիզի և Ստոկհոլմի դեսպանները խորհրդակցությունների նպատակով հետ են կանչվել՝ այդ երկրներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված որոշումների պատճառով: Այնուհետև Փարիզի դեսպանն իր պաշտոնին է վերադարձել 15 օր, Ստոկհոլմի դեսպանը՝ 18 օր, իսկ Կահիրեի դեսպանը՝ 21 օր հետո: Իսկ նշյալ ժամանակահատվածում երկու անգամ հետ կանչված Վաշինգտոնի դեսպանն առաջին անգամ իր պաշտոնին է վերադարձել 9, երկրորդ անգամ՝ 32 օր հետո: 2010թ հունիսին հետ է կանչվել նաև Թել-Ավիվում Թուրքիայի դեսպանը, ավելի ուշ՝ 2011թ սեպտեմբերին՝ Թել-Ավիվից հետ է կանչվել ևս 4 դիվանագետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |