• Hakkımızda
  • İletİşİm
  • Soykırım
  • Karabağ
  • Askerİ
  • Alıntı
  • Makale
15 Mayıs, 2025
Perşembe 21:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Kısa ve öz
  • Röportaj
  • Ekonomİ
  • Polİtİka
  • Toplum
  • Kültür
  • Eğİtİm
  • Bölge
  • Dünya
  • Hukukİ
  • Spor

14:10, 27 Nİsan 2023

Ժամանակակից Թուրքիան որպես «Միջազգային գորընթացներում կարևոր միջնորդ պետություն»

Ժամանակակից Թուրքիան որպես «Միջազգային գորընթացներում կարևոր միջնորդ պետություն»

Կարելի է ասել, որ թուրքական դիվանագիությունը վերջին տարիներին միայն վերելք է ապրում։ Պետությունն ունի այնպիսի դիվանագիտություն, որն ի սկզբանե կարողանում է իրեն ծառայեցնել անհրաժեշտ բոլոր լծակները, ինչպես օրինակ  բարեկամ, կամ թեկուզ ոչ բարեկամ պետությունների հետ հարաբերություններում։ Թուրքական դիվանագիտությունը այսօր խարսխված է բազմերես կողմնակալությամբ ու սեփական շահերի նկատմամբ աչալրջությամբ։

21-րդ դարում դիվանագիտությունն առավել քան կարևոր է, քանզի, ի վերջո, դիվանագիտությանն են վերադառնում բոլոր խնդիրների առկա և հեռակա լուծումները, պատերազմների ավարտներն ու պայմանագրերի կնքումը։ Հստակ կարելի է ասել, որ ժամանակակից աշխարհում Թուրքիան կարողացել է իր տեղը ապահովել անգամ դիվանագիտական «Էլիտայի» առաջին շարքերում: 

Թուրքիան, որն ունի խնդիրներ և պահանջներ հարևան երկրների մեծ մասի հետ, շարունակում է միջազգային հանրության կողմից ոչ համարժեք արձագանքներ ստանալու արդյունքում մնալ կարևոր դերատակար։ 2022թ-ի փետրվարի 26-ից մինչ օրս Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող ռազմական գործողությունները ևս դուրս չեն մնացել թուրքական առիթօգտագործման պատրաստ «էլիտա»-ի կողմից։

Անկախ ամենից, թե ով, կամ որ պետությունն է սահմանափակումներ կիրառում Ռուսաստանի դեմ, Թուրքիան այն մասամբ կիրառելուց հրաժարվել է։ Թուրքիայի ներկայիս նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մարտի 1-ին ԱՄՆ-ի կողմից ընդունելով միայն որոշ ապրանքների ցուցակ,  պարտավորվել է դրանք  չարտահանել դեպի Ռուսաստան և չներկրել Ռուսաստանից։

Մինչ ամբողջ աշխարհը ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով գազի սահմանափակման և հացահատիկի ճգնաժամի մասին էր մտածում և տապալում բանակցությունները Ռուսաստանի հետ հացահատիկի ապահովման ու գազի շուրջ, Թուրքիան մտավ խաղի մեջ։

Քանի որ, «Հատուկ օպերացիայի» սկսվելուն պես Արևմուտքը սկսել էր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, Ռուսական իշխանությունները 2022թ-ի մարտ ամսին որոշում կայացրին արգելել մինչև  նույն տարվա օգոստոսի 31-ը ցորենի արտահանումը ԵԱՏՄ երկրներ, պատճառաբանելով, որ իրենք չեն ցանականում որպեսզի ցորենը հայտվնի այլ՝ երրորդ երկրների տարածքում (խմբ. այն երկրներ, որոնք պատտժամիջոցներ են կիրառել)։
Քանի որ Ռուսաստանը և Ուկրաինան համարվում են աշխարհում խոշոր հացահատիկ արտահանող երկրներ, ռուս-ուկրաինական պատերազմը  առաջացրել էր դրանց արտահանման հետ կապված լուրջ խնդիրներ։ Ռուսաստանը շրջափակել էր Ուկրաինայի այն նավահանգիստները, որոնք օգտագործվում էին Սև ծովով մատակարարումներ իրականացնելու համար։ Այս իրողությունների վերաբերյալ նույնիսկ Պապ Ֆրանցիսկոսն  հանդես եկել հայտարարությամբ՝ կոչ անելով «Հացահատիկը չօգտագործել որպես զենք պատերազմում», քանի որ Ռուսաստանը նշում էր իր բացելու  պատրաստակամության մասին, միայն այն դեպքում, երբ հավաքական արևմուտքը վերացներ պատժամիջոցները։ Շուտով Հացահատիկի մատակարարումը վերականգնելու նպատակով Ռուսաստանի հետ բանակցություններ սկսեց վարել ՄԱԿ-ը, սակայն այդ բանակցությունները արդյունք այդպես էլ չտվեցին:
Այս բոլոր անհաջող փորձերից հետո, Թուրքիան փորձեց խնդրի կարգավորումն իր վրա վերցնել և հաջողեց։
2022-ի հուլիսի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկեցին իրավիճակը Ուկրաինայում, Սիրիայում, ինչպես նաև  Ուկրաինայի տարածքում տեղի ունեցող ռազմական գործողությունների և ծովով հացահատիկի արտահանման համար այսպես կոչված «հացահատիկային միջանցք»-ի ստեղծման հետ կապված հարցեր:  Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը նշել էր. «Հացահատիկի միջանցքի ստեղծման համար գործողությունների անցնելու ժամանակն է»: 2022-ի Հուլիսի 12-ին Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջև տեղի ունեցավ հեռախոսազրույց: Այս գործողություններին հաջորդեց հաջորդ օրը՝ հուլիսի 13-ին Թուրքիայի միջնորդությամբ, Ստամբուլի Քալեմդեր պալատում տեղի ունեցած քառակողմ հանդիպումը, երբ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները մարտի 29-ի վերջին հանդիպումից հետո աաջին անգամ էին հանդիպում, բայց ոչ պատերազմի դադարեցման, այլ միջանցքի բացման նպատակով: Հանդիպմանը մասնակից էին նաև Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները:
Մինչ Ստամբուլ մեկնելը ռուսական կողմը հայտարարել էր առաջարկությունների փաթեթի մասին, որն իրենց հետ տանելու են Ստամբուլ: Ուկրաինական կողմը նախքան հանդիմուը խոսել էր անվտանգային երաշխիքների և վստահության բացակայության մասին, իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ասել էր, թե մեծ ջանքեր են գործադրում անվտանգ միջանցքներ բացելու ուղղությամբ, բայց դեռ երկար ճանապարհ կա անցնելու:
Այնուամենայնիվ, 2022թ-ի հուլիսի 22-ին կրկին Թուրքիայի միջնորդությամբ Ստամբուլում  Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև  «Հացահատիկային միջանցք»-ի մասին համաձայնագիր ստորագրվեց: Փաստաթղթի տակ իրենց ստորագրությունները դրեցին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
Այսպիսով, Ստորագրված փաստաթղթերի համաձայն՝ Սև ծովում պետք է ապաշրջափակվեին ուկրաինական Օդեսայի, Չեռնոմորսկի և Յուժնիի նավահանգիստները, որոնք Ռուսաստանը շրջափակել էր դեռևս պատերազմի սկզբից։ Ըստ այդմ, Մոսկվան և Կիևը պետք է երաշխավորեին բեռնատար նավերի անցման երթուղու հրադադարը (խմբ. բեռնվելու էին է հացահատիկ, սննդամթերք և պարարտանյութ), պարտավորվելով նաև ականազերծել դրանք։ Հացահատիկի բեռնումը պետք է վերահսկեին Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներից կազմված խմբերը: Բեռնատար նավերը պետք է ուղեկցվեին բացառապես ուկրաինական նավատորմի նավերի կողմից։ Թուրքական կողմն իր հերթին պետք է ստուգեր Ուկրաինայի նավահանգիստներ ժամանող դատարկ նավերը, այդկերպ Թուրքիան փորձելու էր փարատել Ռուսաստանի մտավախությունն, առ այն, որ այդ նավերը կարող են օգտագործվել Ուկրաինա արևմտյան զենք տեղափոխելու նպատակով:
Թվում էր, թե խնդիրը լուծվել էր, այնպես ինչպես Թուրքիան հավաստիացրել էր անելու Միջազգային հանրությանը…


Alıntı

İranist Begijanyan, Reisi’nin ifadelerini yorumladı: “Ermenistan'a baskı yapılırsa Tahran müdahale eder”

İranist Begijanyan, Reisi’nin ifadelerini yorumladı: “Ermenistan'a baskı yapılırsa Tahran müdahale eder”

En Çok Okunan

Ermenistan'ın silah pazarında Hindistan Rusya'nın yerini alıyor
Ermenistan'ın silah pazarında Hindistan Rusya'nın yerini alıyor

Uzmanlara göre, Ermenistan Rusya'ya olan bağımlılığını azaltmaya çalışıyor ancak askeri işbirliğini tamamen kesmeyi planlamıyor.

Sönmez: Bakü ve Ankara'nın barışa samimiyetinin açık bir ifadesi olarak Ermeni savas esirleri derhal serbest bırakılmalı
Sönmez: Bakü ve Ankara'nın barışa samimiyetinin açık bir ifadesi olarak Ermeni savas esirleri derhal serbest bırakılmalı

İsviçreli Ermeni gazeteci kaleme aldığı makalede Azerbaycan'da tutuklu bulunan ve haklarında dava açılan 23 Artsakhlı savaş esirinin derhal serbest bırakması çağrısında bulundu.

AB ile vize serbestleşmesi süreci çerçevesinde Yunanistan Büyükelçisi ülkesinin tam desteğini ifade etti
AB ile vize serbestleşmesi süreci çerçevesinde Yunanistan Büyükelçisi ülkesinin tam desteğini ifade etti

Ermenistan İçişleri Bakanı Arpine Sargsyan, Yunanistan'ın Ermenistan Büyükelçisi Christos Sophianopoulos'u kabul etti.

Ermenistan Ekonomi Bakanı: Ülkemiz, AB ile AEB arasında bir köprü olabilir
Ermenistan Ekonomi Bakanı: Ülkemiz, AB ile AEB arasında bir köprü olabilir

Ermenistan Ekonomi Bakanı Gevorg Papoyan, Birleşik Arap Emirlikleri’nin Ermenistan Büyükelçisi Nariman Al-Mulla’nın başkanlık ettiği heyetle bir araya geldi.

Rusya ve Ukrayna İstanbul heyetleri belli oldu!
Rusya ve Ukrayna İstanbul heyetleri belli oldu!

Putin ve Zelensky barışa yönelik Rusya-Ukrayna müzakerelerine bizzat katılmayacaklar.

Foto

picture Van’ın Akhtamar Adası’ndaki Surp Haç Ermeni kilisesinde ayin yapıldı

Vİdeo

picture Ermeni Soykırımı konulu “Anadolu hikayesi” filmi
Hava durumu

Takvİm

Anket

Bu yıl Ermenistan ile Türkiye devlet sınırı iki ülke vatandaşları için açılır mı?

Evet0%
Hayır100%
Bilmiyorum0%
Daha sonra açılır0%

Pİyasalar

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Kısa ve öz

  • Hakkımızda
  • İletİşİm
  • Soykırım
  • Karabağ
  • Askerİ
  • Alıntı
  • Makale
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Tüm hakları saklıdır
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}