18:16, 03 Aralık 2019
Թուրքիայում ընդդիմադիր կուսակցության ղեկավար կազմի գրեթե կեսը բանտում է

Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատկան» կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահ Փերվին Բուլդանը քննադատել է իշխանություններին վերջին շրջանում HDP-ից ընտրված համայնքապետերին ձերբակալելու և նրանց փոխարեն ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու համար:
Բուլդանը հայտարարել է, որ միայն վերջին շաբաթում 150, իսկ վերջին ամսում 350 մարդ է ձերբակալվել: Այդ անձինք եղել են HDP-ից ընտրված համայնքապետեր, մարդու իրավունքի պաշտպաններ, արհմիության աշխատողներ, լրագրողներ և «Դեմոկրատական հասարակություն կոնգրեսի» ղեկավարներ:
Բուլդանը նշել է, որ այդ ձերբակալությունները շարունակվում են և հավելել. «Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) հասկացել է, որ ընկնելու է քաղաքական լիգայից և որպեսզի կարողանա դիմադրել, գիշեր-ցերեկ հրահանգում է ձերբակալություններ իրականացնել»:
Նա նկատել է տվել, որ HDP-ի ղեկավար կազմի գրեթե կեսը բանտում է:
«AKP-ական ոստիկանությունը և դատախազությունը պաշտոնապես HDP-ականների «որսի» են դուրս եկել: Այսքան ժամանակ չենք տեսել, որ մի ամսում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 350 զինյալի ձերբակալեն: Իրական հանցագործներն ազատության մեջ են»,-ասել է Բուլդանը:
Նա, անդրադառնալով իշխող կուսակցության կողմից քաղաքապետերի և համայնքապետերի փոխարեն ժամանակավոր պաշտոնակատարների նշանակմանը, նշել է, որ AKP-ն այդ քայլով փորձում է մի նոր զուգահեռ ռեժիմ ստեղծել, որը պաշարելու է ողջ երկիրը:
Alıntı

İranist Begijanyan, Reisi’nin ifadelerini yorumladı: “Ermenistan'a baskı yapılırsa Tahran müdahale eder”
En Çok Okunan
Şimdilik toplam 2.889 araba sıra almış olurken 1082 Ermeni TIR kendi sırasını beklemektedir.
Ziyaret kapsamında Ermenistan Başbakanı, ABD Devlet Başkanı Donald Trump ile ayrı bir görüşme olmaktan sonra Trump-Paşinyan-Aliyev üçlü görüşmesine de katılacak.
ABD Başkanı Donald Trump, Cuma günü Ermenistan Başbakanı Nikol Paşinyan ve Azerbaycan Cumhurbaşkanı İlham Aliyev’i Beyaz Saray’da ağırlayacak.
Bu bilgi, “Postvoyina” Telegram kanalında paylaşıldı.
Ermenistan'da iktidarda olan “Sivil Sözleşme” grubundan Ermenistan Ulusal Meclisi milletvekili ve Meclis Sağlık Komisyonu Başkanı Arsen Torosyan açıklamada bulundu.
Takvİm
Anket
Bu yıl Ermenistan ile Türkiye devlet sınırı iki ülke vatandaşları için açılır mı?
Pİyasalar
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |