09:32, 18 Mayıs 2017
Ռուսաստանի և Թուրքիայի միջև բոլոր խոչընդոտները և արգելքները այս շաբաթ կվերացվեն

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը հայտարարել է, որ այս շաբաթ կպատրաստվեն փաստաթղթեր, որոնց միջոցով կչեղարկվեն Ռուսաստանի կողմից Թուրքիայի դեմ նախկինում սահմանված պատժամիջոցները:
«Ռուսաստանի և Թուրքիայի միջև բոլոր խոչընդոտները և արգելքները այս շաբաթ կվերացվեն: Կարծում եմ, որ այս շաբաթվա ընթացքում բոլոր համաձայնագրերը կհստակեցվեն: Այն համաձայնությունները, որոնք ձեռք բերվեցին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, դրանք այժմ ամրագրվում են թղթի վրա: Գործերի գրեթե 99 տոկոսն արդեն ավարտին է հասցվել»,- ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` ասել է Ռուսաստանի փոխվարչապետը:
Աղբյուրը հիշեցնում է, որ մայիսի 10-ին Սոչիում Էրդողան-Պուտին հանդիպման ժամանակ կողմերը համաձայնության եկան չեղարկելու մի շարք ոլորտներում Թուրքիայի դեմ գործող պատժամիջոցները: Շեշտվում է, որ երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ միայն չլուծվեցին Ռուսաստան արտահանվող թուրքական լոլիկների, ինչպես նաև Թուրքիայի քաղաքացիների վիզաների տրամադրման հարցերում առկա սահմանափակումները:
Alıntı

İranist Begijanyan, Reisi’nin ifadelerini yorumladı: “Ermenistan'a baskı yapılırsa Tahran müdahale eder”
En Çok Okunan
Օrganize suç örgütü üyesi oldukları bildirilen Ziyadin ve Hüseyin Safarov kardeşler, 27 Haziran’da Rusya’nın Yekaterinburg kentinde operasyon sırasında hayatlarını kaybetmişti.
Mehmet Talat Paşa, 1915'te yapılan Ermeni Soykırımı'nın baş sorumlularından birisi.
Kriz daha da derinleşirken, Azerbaycan Pazartesi günü Rus devlet medyasında çalışan bir grup kişiyi dolandırıcılık şüphesiyle gözaltına aldı.
Amerikan önerisi, yıllar önce Avrupa Birliği tarafından gündeme getirilen bir modele benziyor.
Paşinyan’ın Patrikhane ile gerekli protokol yazışmalarını gerçekleştirmediğini, ziyaretten ancak iki gün önce tesadüfen haberdar olduğunu dile getiren Maşalyan, bir protokol hatası olduğunu söyledi.
Takvİm
Anket
Bu yıl Ermenistan ile Türkiye devlet sınırı iki ülke vatandaşları için açılır mı?
Pİyasalar
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |