12:58, 12 Temmuz 2016
ԱՄՆ-ի և Իրաքյան Քուրդիստանի միջև ստորագրվել է ռազմական արձանագրություն

ԱՄՆ-ի և Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության միջև ստորագրվել է ռազմական արձանագրություն: Թուրքական «Haberler» լրատվական կայքի հաղորդմամբ` ըստ այդ արձանագրության`«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վերոհսկողության տակ գտնվող Մոսուլ քաղաքի ազատագրման նպատակով ԱՄՆ-ն 2 տարվա ընթացքում համագործակցելու է Իրաքյան Քուրդիստանի «Փեշմերգա» կոչվող զինված ուժերի հետ:
Արձանագրությունը ստորագրվել է իրաքյան Քուրդիստանի ինքնավար շրջանի մայրաքաղաք Էրբիլում` ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության միջազգային անվտանգության գործերի պատասխանատու Էլլիսա Սլոթկինի և Իրաքյան Քուրդիստանի պաշտպանության նախարար Քերիմ Սինջարի կողմից: Արարողությանը ներկա են եղել նաև ինքնավարության ղեկավար Մեսութ Բարզանին և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:
«Այսօր շատ կարևոր ժողով տեղի ունեցավ: Ժողովի գլխավոր օրակարգային հարցն էր ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոլացիայի և Քուրդիստանի համատեղ ռազմավարությունն ու համագործակցությունը: 2015թ. նոյեմբերին Քուրդիստանի նախագահ Մեսութ Բարզանիի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի միջև կարևոր հանդիպում եղավ: Հանդիպման ժամանակ կողմերի համագործակցության ամրապնդման նպատակով որոշում կայացվեց նախապատրաստվել արձանագրության ստորագրման գործընթացին»,- տեղեկացրել է Բարզանիի խոսնակը:
Alıntı

İranist Begijanyan, Reisi’nin ifadelerini yorumladı: “Ermenistan'a baskı yapılırsa Tahran müdahale eder”
En Çok Okunan
Takvİm
Anket
Bu yıl Ermenistan ile Türkiye devlet sınırı iki ülke vatandaşları için açılır mı?
Pİyasalar
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |