Քաղաքական15:34, 08 Սեպտեմբեր 2025
PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց

Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) համանախագահ Թյուլայ Հաթիմօղուլլարըն կոչ է արել Ազգային միասնության և համերաշխության հանձնաժողովին Իմրալը կզում հանդիպում հրավիրել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ։ Վերջինս 1999-ին դատապարտվել էր ցմահ ազատազրկման Մարմարա ծովի Իմրալը կղզում։ Իսկ PKK-ն Թուրքիայի կողմից ճանաչվում է որպես ահաբեկչական կառույց։
Հաթիմօղուլլարը նշել է, որ թեև PKK-ն հրաժարվել է զենքից, բայց Թուրքիայի կառավարությունը մինչ օրս չի կատարել որևէ կոնկրետ քայլ։
«PKK-ն զենքը վայր դրեց, Սուլեյմանիյայում զենքերը այրվեցին։ Սակայն պետությունը որևէ կոնկրետ քայլ չձեռնարկեց»։
Անդրադառնալով Թուրքիայում 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ին հայերի և հույների նկատմամբ տեղի ունեցած ջարդերին՝ Հաթիմօղուլլարը դատապարտել է կատարվածը և ընդգծել, որ պետությունը պետք է ներողություն խնդրի։
Նա նաև քննադատել է նաև Թուրքիայի անվտանգության քաղաքականությունը՝ նշելով. «Անվտանգությունը չի հաստատվում պատերազմով, այլ՝ հավասար քաղաքացիությամբ և ժողովուրդների իրավունքների ճանաչմամբ»։
Քրդամետ կուսակցության համանախագահը հորդորել է, որ Ազգային միասնության և համերաշխության հանձնաժողովը անհապաղ հանդիպի Օջալանի հետ՝ նշելով. «Օջալանը գործընթացի գլխավոր դերակատարն է։ Անհրաժեշտ է ստեղծել ազատ գործելու պայմաններ»։ Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ հանձնաժողովը պետք է խորհրդարան ներկայացնի ժողովրդավարական ինտեգրման և ազատությունների մասին օրենքները։
Նրա խոսքով՝ իշխանությունների ճնշումները ընդդիմության նկատմամբ խաթարում են խաղաղության գործընթացը։ «CHP-ի դեմ իրականացվող գործողությունները անընդունելի են։ Ընդդիմության վրա գործադրվող ճնշումները վնասում են խաղաղության հավատին»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |