Քաղաքական11:25, 08 Սեպտեմբեր 2025
Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ներկայացուցիչները բողոքի ակցի են կազմակերպել։ Ընդդիմադիր գործիչները կոչ են արել հավաքվել Ստամբուլի նահանգային շտաբի դիմաց, ինչից հետո ոստիկանական ուժերը շրջափակել են շենքի տարածքը և փակել շենք տանող փողոցները։ Բախումներ են եղել ոստիկանների և ցուցարաների միջև, ըստ որոշ տեղեկությունների՝ ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ։
«Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Օզգյուր Օզելը հայտրարաել է. «Մենք չենք վախենում, չենք հանձնվում և չենք հանձնվի» և հավելել. «Ես բոլոր դեմոկրատներին, բոլոր CHP անդամներին հրավիրում եմ մեր նախնիների տուն՝ Ստամբուլ։ Մենք կկանգնենք Հանրապետության վրա հարձակվողների դեմ»։
Այս կոչից հետո Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանցում գրառում է արել և նշել, որ մարդկանց փողոց դուրս բերելու փորձը օրենքի ակնհայտ խախտում է և ոչ ոք օրենքից վեր չէ։ «Պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ»։
Ցույցերին անդրադարձել է նաև Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի (RTÜK) նախագահ Էբուբեքիր Շահինը։ Նա նախազգուշացրել է հեռարձակողներին՝ նշելով, որ ոչ մի դեպքում թույլատրելի չեն լինի հեռարձակումները, որոնք սպառնում են հասարակական կարգին և հրահրում բռնություն։
Ստամբուլի նահանգապետարանը ևս հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվել է, որ բողոքի ցույցերի համար եռօրյա արգելք է հայտարարվել վեց շրջանում։
Բացի այդ ողջ Թուրքիայում խնդիրներ կան սոցիալական ցանցերի մասնավորապես X, Instagram, TikTok, YouTube և WhatsApp հասանելիության հետ կապված։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։

Նշենք, որ 2009-2015-ին Երխովը եղել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս, իսկ Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակվել 2017-ի հունիսի 19-ին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |