Մշակութային11:08, 02 Սեպտեմբեր 2025
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Սեպտեմբերի 7-ին Վանա լճի Սուրբ Խաչ եկեղեցում կմատուցվի 13-րդ հայկական պատարագը։ Նշվում է, որ պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Կիրակնօրյա պատարագին կմասնակցեն բարձրաստիճան հայ հոգևորականներ և մեծ թվով զբոսաշրրջիկներ։
Պատարագը կմեկնարկի 11։00-ին և կավարտվի 14։00-ին։
Հավելենք, որ 2010-ից ի վեր արարողությունն իրականացվում է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ։
Հիշեցում. Աղթամարի Սբ․ Խաչ եկեղեցին կառուցվել է 915-921թթ․ Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու հրամանով։ Եկեղեցին կառուցել է հայտնի ճարտարապետ, նկարիչ և քանդակագործ Մանվելը (Մոնուել)։ 1113-1895թթ այնտեղ գործել է Աղթամարի առանձին կաթողիկոսարանը, որի վերացումից հետո նրան պատկանող վանքերն ու եկեղեցիներն անցել էին Պոլսի հայոց պատրիարքարանին։ Կղզին ու եկեղեցին լքվել է 1915 թվականին Հայոց ցեղասպանությունից հետո։
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը 2005 թվականին ձեռնարկել էր Վանի Գևաշ (պատմ․ Ոստան) գավառում վարչական տարածքում գտնվող Աղթամար կղզու Սբ․ Խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքները: Մոտ երկու տարի տևած վերակառուցման նախագծի համար շուրջ 4 միլիոն լիրա է ծախսվել: 2007-ին եկեղեցին այցելուների համար բացվել էր որպես թանգարան:
95 տարվա դադարից հետո 2010 թվականից ի վեր ամեն տարվա սեպտեմբերին՝ Խաչվերացի տոնին հաջորդող կիրակի օրը, Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ֆիլմի մի մասը նկարահանվել է Թուրքիայի Նիղդե նահանգում և Կապադովկիայում:

Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիա–Հայաստան հարաբերությունները՝ Հարավային Կովկասում մնայուն կայունության և խաղաղության ուղղությամբ ձեռնարկված քայլերի համատեքստում:
Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Սեպտեմբերի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել «Շանհայի համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանից վերադարձի ճանապարհին ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Թուրքիայի խորհրդարանի ղեկավարությանը մի շարք ընդդիմադիր պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու մասին պահանջով դատավարական 11 ամփոփում է ներկայացվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |