Քաղաքական17:45, 26 Օգոստոս 2025
Թուրք պատգամավոր. «Թուրքիա-Հայաստան սահմանի բացումն անհետաձգելի անհրաժեշտություն է»

Թուրքիայի խորհրդարանում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ ընդդիմադիր «Դեմոկրատական կուսակցության» խոսնակ, Իզմիրի պատգամավոր Հայդար Ալթընթաշն անդրադարձել է տարածաշրջանային վերջին զարգացումներին:
Նա հայտարարել է, որ տարածաշրջանում հակամարտությունների ավարտից հետո «նոր ժամանակաշրջանի դռներն են բացվել», ու այսօր այլևս «Թուրքիա–Հայաստան հարաբերությունների կարգավորման համար որևէ քաղաքական կամ աշխարհագրական խոչընդոտ չկա»։
Ալթընթաշը կոչ է արել կառավարությանը քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ՝ նշելով, որ վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ լուծվել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը՝ այդպիսով վերացնելով Թուրքիա-Հայաստան հարաբերությունների վերջին խոչընդոտները։
«Սահմանների բացումը կնպաստի ոչ միայն երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը, այլև ամբողջ Հարավային Կովկասի խաղաղությանն ու կայունությանը»,- շեշտել է պատգամավորը:
Ալթընթաշը, պնդելով, որ ներկայումս Թուրքիայից Ադրբեջան գնացող էներգետիկ և առևտրային ուղիներն անցնում են Վրաստանի երկար և ծախսատար երթուղով, ընդգծել է, որ սահմանների բացման պարագայում այս ուղիներն անցնելու են բնական ճանապարհով՝ արդյունքում կրճատվելով ծախսերը:
«Հայաստանի ներքին հաղորդակցական ցանցերը հասանելի կլինեն նաև Թուրքիայի համար։ Սա լոգիստիկ առումով ռազմավարական առավելություն է։ Կարսում, Իգդիրում, Էրզրումում առևտուրը կզարգանա, իսկ տեղի բնակչությունը տնտեսական առումով կշնչի»,-հավելել էնա:
«Դեմոկրատական» կուսակցության խոսնակը նաև համոզմունք է հայտնել, որ Հայաստանի հետ կառուցողական երկխոսությունը կնվազեցնի պատմական լարվածությունները, կսահմանի տարածաշրջանային համագործակցության նոր հիմքեր և կակտիվացնի «3+3» հարթակը։
Բացի այդ վերջինս շեշտել է, որ Թուրքիա-Հայաստան սահմանների բացումն անհետաձգելի անհրաժեշտություն է:
«Դա կծառայի ոչ միայն երկու ժողովուրդներին, այլև ողջ Հարավային Կովկասի խաղաղությանը, բարօրությանը և կայունությանը։ Թուրքիան այսօր կանգնած է պատմական հնարավորության առաջ»:
Նա հիշեցրել է, որ սահմանները ժամանակին փակվել են իրենց կողմից և վստահեցրել, որ դրանք բացելու ժամանակն է՝ այդպիսով նպաստելով նաև ռեգիոնալ խաղաղությանն ու բարեկամությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշենք, որ 2009-2015-ին Երխովը եղել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս, իսկ Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակվել 2017-ի հունիսի 19-ին։

Իսրայելական մամուլը գրում է, որ Իսրայելի ազգային անվտանգության նախարարին ցանկացել են սպանել Թուրքիայից ստացված հրամանի հիման վրա։

Կողմերը քննարկել են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ներուժը, տեղական և ազգային հնարավորությունների զարգացումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:
Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող Էրան Լերմանը խոսել է Իսրայել-Թուրքիա հնարավոր առճակատման մասին։
Կողմերը քննարկել են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ներուժը, տեղական և ազգային հնարավորությունների զարգացումը։
2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարն ու Ադրբեջանի էներգետիկայի նախարարն այցելել են Իզմիր նահանգում գտնվող «SOCAR Turkey»-ի արտադրական կայան:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |