Տնտեսական14:56, 30 Հուլիս 2025
Թուրքիա-Վրաստան խառը տնտեսական հանձնաժողովի 6-րդ նիստը կգումարվի

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտնել է, որ հուլիսի 30-ին Թբիլիսիում տեղի կունենա Թուրքիա-Վրաստան խառը տնտեսական հանձնաժողովի (KEK) 6-րդ նիստը։
Ուրալօղլուն նշել է, որ հանդիպումը համանախագահելու է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի հետ միասին։
Ըստ թուրք նախարարի՝ հանդիպմանը կքննարկվեն երկու երկրների միջև առևտրի, ներդրումների, անցակետերի, կապալառության, լոգիստիկայի, փոխադրումների, զբոսաշրջության և էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերող հարցեր:
Նախատեսվում է, որ Ուրալօղլուն կունենա նաև երկկողմ հանդիպումներ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Կվրիվիշվիլիի և ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեի հետ։
Օրակարգային հարցերի թվում կլինեն նաև փոխադրումների ազատականացումը, թվայնացումը, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի և երկաթուղային ոլորտում «Միջին միջանցք»-ի ընթացիկ զարգացումները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |