Քաղաքական12:53, 24 Հուլիս 2025
Թուրքիան պիտի ցանկացած եվրոպական երկրի ապացուցի, որ ինքը սպառնալիք չէ

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերություններին և Եվրամիության (ԵՄ) կողմից SAFE (անվտանգ ուղևորների հոսք) ծրագրում Թուրքիայի հնարավոր մասնակցությանը։
Վերջին շրջանում երկկողմ հարաբերություններն անկայուն որակելով՝ Միցոտակիսը նշել է, որ Հունաստանն ինքնիշխանության հարցերով չի բանակցում Թուրքիայի հետ և երբեք չի ընդունի այսպես կոչված «գորշ տարածքներ» տեսությունը։
Ըստ Միցոտակիսի՝ Հունաստանը երբեք չի հանդուրժի, որ Թուրքիան թելադրի, թե Հունաստանն իր ինքնիշխանության տակ գտնվող տարածքներում ինչ կարող է անել և ինչ չի կարող անել։
Անդրադառնալով «SAFE» ծրագրին՝ Միցոտակիսը նշել է, որ ինքը վետո կդնի Թուրքիայի մասնակցության վրա, քանի դեռ Էգեյան ծովում շարունակվում են անհամաձայնություններն ինքնիշխանության շուրջ։
«Հունաստանը կարգելափակի այն։ Սա սպառնալիք չէ։ Եթե Թուրքիան ցանկանում է մասնակցել այս ծրագրին, ապա պետք է ցանկացած եվրոպական երկրի ապացուցի, որ ինքը սպառնալիք չի ներկայացնում»,- շեշտել է Միցոտակիսը։
Նշենք, որ «SAFE» ծրագիրը ԵՄ ծրագիր է, որի նպատակն է ապահովել ուղևորների անվտանգ հոսքը: Ծրագրի նպատակն է ամրապնդել սահմանային անվտանգությունը՝ ուղևորությունից առաջ ուղևորների մասին տեղեկատվության փոխանակումը հեշտացնելով։ Թուրքիան աշխատում է վերոհիշյալ ծրագրին մասնակցելու ուղղությամբ՝ ԵՄ-ի հետ իր հարաբերությունները զարգացնելու և սահմանային անվտանգությունը բարելավելու համար ու Թուրքիայի մասնակցությունը ծրագրին դիտվում է որպես կարևոր քայլ ԵՄ-ի հետ համագործակցության մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրերը վերաբերում են ֆիլմերի, մուլտիմեդիայի, կրթության ինչպես նաև ֆինանսական և ռազմական ոլորտների համագործակցությանը:

Համապատասխան հայտարարությունը տարածվել է Թուրքիայի արտգործնախարարության կողմից:

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Սիրիայի ժամանակավոր կառավարության նախագահ Ահմեդ ալ-Շարայի հետ հանդիպումից հետո սոցցանցյան գրառում է կատարել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուժեղ անձրևներից հետո մի շարք օգտատերեր սոցանցերում հրապարակել են արտասովոր կայծակի լուսանկարներ, որը երևացել է Ստամբուլի երկնքում։
Չինաստանն ԱՄՆ-ի հետ տնտեսական հարցերի շուրջ ունեցած լարվածությանն ի հակառակ մեծացնում է արտահանումների ծավալները:
Թուրքիան մայիսին սպառել է ընդհանուր առմամբ 4.1 մլրդ մ/խ գազ:
Շեշտվում է, թե «KAAN»-ը կարող է F-35 կործանիչների ավելի հասանելի այլընտրանքը լինել: Թուրքիան արդեն իսկ արտահանման գործարք է կնքել:
Ընկերությունն իրականցնում էր արտահանում ամբողջ աշխարհում՝ մոտ 50 երկրի վաճառելով որսորդական հրացաններ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |