Տարածաշրջան13:25, 21 Հուլիս 2025
Hurriyet. «Իսրայելի թիրախը Թուրքիան է»

Թուրքիայի իշխանամետ «Hurriyet» թերթում հրապարակվել է վերլուծաբան Աբդուլքադիր Սելվիի «Իսրայելի թիրախը Թուրքիան է» հոդվածը։
Հեղինակն անդրադառնում է Սիրիայում տիրող իրավիճակին և թուրք-իսրայելական հարաբերություններին։
Նա մասնավարապես նշում է, որ Իսրայելը խաթարում է Սիրիայում կայունությունը և նպատակ ունի հարձակվել Դամասկոսի վրա ու տապալել երկրի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարային։ Ըստ հեղինակի՝ նրա դեմ մի անգամ սպանություն էր պլանավորվել, բայց Թուրքիայի հետախուզական կազմկերպությունը (MİT) խափանել է մահափորձը։
Հեղինակը նշմամբ՝ Թուրքիան հետևում է Իսրայելի յուրաքանչյուր քայլին ու հավելել, որ Թուրքիայի և Թրամփի քաղաքականությունը Սիրիայի հարցում համընկնում է։ Ըստ նրա՝ Թուրքիան և ԱՄՆ-ն ցանկանում են, որ Սիրիայում տիրի կայունություն։
«Թուրքիայի և ԱՄՆ-ի ջանքերի շնորհիվ է, որ Սիրիայի Սուվեյդա քաղաքում կարգուկանոն է հաստատվել ու դա երկրորդ անգամ հիասթափեցրել է Իսրայելին»,- գրում է Աբդուլքադիր Սելվին։
Միջանկյալ նշենք, որ Սուվեյդա քաղաքում բախումներ են եղել դրուզների ու բեդվինների միջև, որից հետո Իսրայելը հարվածել է Սիրիային՝ ի պաշտպանություն դրուզների։
Ըստ հեղինակի՝ Իսրայելը ցանկանում է ապակայունացնել Սիրիան և ուզում է քաղաքացիական պատերազմ վերսկսել։ Իսրայելին անհանգստացնում է Թուրքիայի ազդեցությունը Սիրիայում։
Սելվին կարծում է, որ եթե Թուրքիայի կողմից ահաբեկչական որակվող քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին» (YPG), «Քուրդիստանի բանվորական» կուսացությանը (PKK-ՔԲԿ) և «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ին (ՍԴՈւ-SDF) հաջողվի զինաթափել, ապա Թուրքիայի ազդեցությունն ավելի կմեծանա։
«Իսրայելի հիմնական թիրախը Թուրքիան է, ու նա չի ուզում, որ Թուրքիան ազդեցիկ լինի Սիրիայում և Լիբանանու։ Այլ ցանկանում է քաղաքացիական պատերազմ հրահրել և Թուրքիային դուրս մղել Սիրիայից»,- նշվում է հոդվածում։
Շեշտվում է, որ Թուրքիան դինամիկ ճգնաժամերի կառավարման ռազմավարություն է վարում Իսրայելի դեմ ու խափանում է Իսրայելի յուրաքանչյուր քայլը տեղում։
Որպես ամփոփում հեղինակը նշում է, որ «PKK»-ն զենքը վայր կդնի, իսկ Իսրայելը կվերադառնա տուն՝ կրելով ևս մեկ պարտություն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |