Տարածաշրջան20:58, 18 Հուլիս 2025
Էրդողանն ու Պուտինը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկողմ հարաբերությունները, տարածաշրջանային ու գլոբալ հարցեր։ Էրդողանը, անդրադառնալով ռուս-ուկրաինական բանակցություններին, ասել է, որ բանակցությունների 2-րդ փուլի մեկնարկը կարևոր է։ Նաև հավելել է, որ Թուրքիան կշարունակի հյուրընկալել բանակցությունները Ստամբուլում, երբ բանակցող կողմերը կորոշեն հարմար ժամկետներ։
Թուրքիայի նախագահը նաև խոսել է Սիրիայում տիրող իրավիճակի մասին։ Նա նշել է, որ Սիրիայի Սուվեյդա քաղաքից անվտանգության ուժերի դուրսբերմանը հաջորդած բախումները սպառնալիք են ներկայացում ողջ տարածաշրջանի համար։ Էրդողանը կարևոր է համարել, որ Իսրայեը չխախտի Սիրիայի ինքնիշխանությունը։
Ըստ Էրդողանի՝ Թուրքիան նպատակ ունի Սիրիայում ապահովել կայունություն և անվտանգություն ու օգնել երկրին հնարավորինս շուտ ոտքի կանգնել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թուրքիայի և ՌԴ նախագահների հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |