Քաղաքական10:20, 18 Հուլիս 2025
Էրդողանը քննադատել է Իսրայելի գործողությունները Սիրիայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 17-ին կայացած կառավարության նիստից հետո անդրադարձել է Սիրիայում Իսրայելի կողմից իրականացվող գործողություններին:
Էրդողանն, Իսրայելը որակելով «կատաղած ահաբեկչական պետություն», շեշտել է, որ Սիրիայի հյուսիսի և հարավի միջև միջանցք բացելու ցանկություն ունեցողները դրան չեն հասնելու:
«Մենք ինչպես երեկ, այնպես էլ այսօր համաձայն չենք Սիրիայի մասնատմանը: Մեր հարևանի տարածքային ամբողջականությունը պահպանելը մեր հիմնական քաղաքականությունն է»,-հավելել է Թուրքիայի նախագահը:
Բացի այդ, Էրդողանը հավելել է, որ Իսրայելն անում է ամեն բան, որպեսզի իրենց տարածաշրջանը քաոսի մեջ հայտնվի: Վերջինս նաև հիշատակելով Գազայում, Լիբանանում և Յեմենում Իսրայելի ռազմական գործողությունները՝ ասել է.
«Եթե հրեշին անմիջապես չկանգնեցնեն, այն չի վարանի կրակի մատնել մեր տարածաշրջանը, ապա՝ ամբողջ աշխարհը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրերը վերաբերում են ֆիլմերի, մուլտիմեդիայի, կրթության ինչպես նաև ֆինանսական և ռազմական ոլորտների համագործակցությանը:

Համապատասխան հայտարարությունը տարածվել է Թուրքիայի արտգործնախարարության կողմից:

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Սիրիայի ժամանակավոր կառավարության նախագահ Ահմեդ ալ-Շարայի հետ հանդիպումից հետո սոցցանցյան գրառում է կատարել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուժեղ անձրևներից հետո մի շարք օգտատերեր սոցանցերում հրապարակել են արտասովոր կայծակի լուսանկարներ, որը երևացել է Ստամբուլի երկնքում։
Չինաստանն ԱՄՆ-ի հետ տնտեսական հարցերի շուրջ ունեցած լարվածությանն ի հակառակ մեծացնում է արտահանումների ծավալները:
Թուրքիան մայիսին սպառել է ընդհանուր առմամբ 4.1 մլրդ մ/խ գազ:
Շեշտվում է, թե «KAAN»-ը կարող է F-35 կործանիչների ավելի հասանելի այլընտրանքը լինել: Թուրքիան արդեն իսկ արտահանման գործարք է կնքել:
Ընկերությունն իրականցնում էր արտահանում ամբողջ աշխարհում՝ մոտ 50 երկրի վաճառելով որսորդական հրացաններ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |