Հասարակական15:22, 17 Հուլիս 2025
Թուրքիայում տարեցտարի նվազում է ծնելիության մակարդակը

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) տվյալներ է հրապարակել 2024-ի ծնելիության վերաբերյալ։ Ըստ այդմ՝ 2024-ին Թուրքիայում լույս աշխարհ է եկել 937.555 երեխա։ Նշվում է, որ այդ ցուցանիշը նախորդ տարիների համեմատ զգալիորեն նվազել է։ Այլ կերպ ասած՝ ծնելիության գործակիցը 2024-ին կազմել է 1.48, ինչը զգալիորեն ցածր է բնակչության ինքնավերարտադրության համար անհրաժեշտ 2.1 շեմից։
Եթե 2001 թվականին ծնելության գործակիցը Թուրքիայում կազմում էր 2.38, ապա 2014-ից ի վեր այն կայուն անկում է գրանցում, վերջին 8 տարում՝ ավելի արագ տեմպերով։
Ամենացածր ցուցանիշներն արձանագրվել են հետևյալ նահանգներում՝ Բարթըն (1.12), Էսքիշեհիր (1.12), Զոնգուլդաք (1.15) Անկարա (1.15) և Իզմիր (1.17)։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ոչ վաղ անցյալում հայտարարել էր․ «Թուրքիան ժողովրդագրական աճի առումով հասել է խիստ կրիտիկական հանգրվանի։ Ընդդիմությունը գուցե դա լուրջ չի ընդունում, բայց դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»։
Ըստ պաշտոնական տվյալների՝ Թուրքիայի բնակչության թիվը 2024 դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել 85.6 միլիոն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուժեղ անձրևներից հետո մի շարք օգտատերեր սոցանցերում հրապարակել են արտասովոր կայծակի լուսանկարներ, որը երևացել է Ստամբուլի երկնքում։

Ընդհանուր առմամբ՝ Ստամբուլին ջուր մատակարարող հիմնական 6 ամբարտակների ջրային պաշարի մակարդակը գնահատվում է 50%-ից ցածր:

Մզկիթում այրվող գիրքն ու գորգը նկատել է մի կին և սկսել բղավել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Սիրիայի ժամանակավոր կառավարության նախագահ Ահմեդ ալ-Շարայի հետ հանդիպումից հետո սոցցանցյան գրառում է կատարել:
Համապատասխան հայտարարությունը տարածվել է Թուրքիայի արտգործնախարարության կողմից:
Համաձայնագրերը վերաբերում են ֆիլմերի, մուլտիմեդիայի, կրթության ինչպես նաև ֆինանսական և ռազմական ոլորտների համագործակցությանը:
Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Բեյդան հանդիպել է Վարշավայում Թուրքիայի դեսպան Ռաուֆ Ալփ Դենկթաշի հետ։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025-ի հունվար-հուլիս ամիսների ընթացքում Եվրամիության երկրներ է արտահանվել 57.7 մլրդ դոլարի ապրանք:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |