Ռազմական20:12, 02 Հուլիս 2025
Հնդկաստանը Հունաստանին թիրախային հրթիռներ է առաջարկել ընդդեմ Թուրքիայի

Հնդկաստանի և Հունաստանի մամուլում լայն արձագանք է գտել Հնդկաստանի օդուժի հրամանատար Ափ Սինգհի՝ Աթենք կատարած այցը: Հունիսի 28-ին տեղի ունեցած այցի ժամանակ Սինգհը հանդիպել է Հունաստանի օդուժի հրամանատար գեներալ-լեյտենանտ Դիմոսթենիս Գրիգորիադիսի հետ:
Աթենքում անցկացված «DEFEA-25» ռազմական ցուցահանդեսում Հնդկաստանը ցուցադրել է իր հեռահար հրթիռների «LR-LACM» նմուշը:
Հունական մամուլի գնահատմամբ՝ «LR-LACM» հրթիռների ձեռքբերումը Հունաստանին հնարավորություն կտա ուղղակի հարված հասցնել Թուրքիայի ռազմական օդանավակայաններին, ռադարային կայաններին և հակաօդային պաշտպանության համակարգերին: Հունական լրատվամիջոցները պնդում են, որ բավարար քանակությամբ այսպիսի հրթիռների առկայության և «Rafale» ու «F-16 Viper» կործանիչների հետ համատեղ օգտագործման դեպքում Թուրքիան կարող է հայտնվել Իրանի նմանատիպ իրավիճակում:
Հունական մամուլի հաղորդմամբ՝ նման ռազմական համագործակցությունը Հունաստանին զգալի ռազմավարական առավելություն կտա տարածաշրջանում: Այս զարգացումները տեղի են ունենում Հունաստանի և Թուրքիայի միջև Էգեյան ծովում և Միջերկրականում երկարատև տարաձայնությունների ֆոնին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հունիս ամսվա գնաճի հետ մեկտեղ 15.57%-ով բարձրացվել է պետական ծառայողների աշխատավարձը:

Հունական մամուլի գնահատմամբ՝ "LR-LACM" հրթիռների ձեռքբերումը Հունաստանին հնարավորություն կտա ուղղակի հարված հասցնել Թուրքիայի ռազմական օբյեկտներին։

Հալուք Բայրաքթարը նշել է, որ իրենց նպատակն է այդ ներդրումը դարձնել հաջողության պատմություն ոչ միայն Թուրքիայի, այլև Իտալիայի համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրենքի նախագիծը 28 պատգամավորի ստորագրությամբ արդեն ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողով։
Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարը նշել է, որ առաջիկա օրերին ջերմաստիճանն ավելի է բարձրանալու ու հորդորել է պահպանել զգոնություն և կրակ չվառել։
«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։
Հալուք Բայրաքթարը նշել է, որ իրենց նպատակն է այդ ներդրումը դարձնել հաջողության պատմություն ոչ միայն Թուրքիայի, այլև Իտալիայի համար:
Թուրքիայի թվային ենթակառուցվածքները կվերաձևավորվեն համաշխարհային մրցակցությանը համապատասխան։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |