• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Օգոստոս, 2025
Կիրակի 23:29
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ռազմական10:55, 19 Հունիս 2025

Գյուլեր․ «Պարզ ճշմարտություն է՝ Ադրբեջանի ուժը մեր ուժն է, Թուրքիայի ուժը՝ Ադրբեջանինը»

Գյուլեր․ «Պարզ ճշմարտություն է՝ Ադրբեջանի ուժը մեր ուժն է, Թուրքիայի ուժը՝ Ադրբեջանինը»

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մասնակցել է Ադրբեջանի  զինված ուժերի օրվա կապակցությամբ Անկարայում կազմակերպված ընդունելությանը։ Գյուլերը նշել է, որ գլոբալ և տարածաշրջանային ասպարեզում ռիսկերի և սպառնալիքների քանակն ու ազդեցությունը օրեցօր մեծանում է։

«Այսպիսի զարգացումների պայմաններում, որոնք սպառնում են խաղաղությանը, կայունությանը և բարեկեցությանը, ռազմավարական դիրք ունեցող մեր երկրների համար բոլոր ոլորտներում հզոր լինելն ու զսպման կարողությունը ուժեղացնելն արդեն ոչ թե ընտրություն է, այլ անհրաժեշտություն։  Ռազմավարական գործընկերություն ունեցող մեր երկրների միջև հարաբերությունները սովորական միջպետական կապեր չեն, այլ հիմնված են հավիտենական եղբայրության և անկոտրում համերաշխության վրա»-, ընդգծել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։

Գյուլերը հիշեցնելով,  որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները շատ խոր արմատներ ունեն, ամուր են և բազմաշերտ, ընդգծել է, որ պատմական եղբայրության հիմքի վրա Թուրքիան ու Ադրբեջանը սերտորեն համագործակցում են գրեթե բոլոր ոլորտներում՝ հատկապես պաշտպանության և անվտանգության։

Այդ համատեքստում նա նշել է, որ իրականացվում են բազմաթիվ համատեղ գործողություններ՝ սկսած երկկողմ անձնակազմի վերապատրաստումից մինչև երկկողմ և բազմազգ զորավարժություններ։

«Պարզ ճշմարտություն է՝ Ադրբեջանի ուժը մեր ուժն է, Թուրքիայի ուժը՝ Ադրբեջանինը»,-շեշտել է Թուրքիայի Պնախարարը։ 

Միևնույն ժամանակ պնդել է, որ «ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակը» ոչ միայն Ադրբեջանի, այլև Հարավայաին Կովկասում  խաղաղության և կայունության համար նոր դռներ է բացում։

«Սա պատմական հնարավորություն է, որը պետք է լիարժեք օգտագործվի, և մենք միայն հույս ունենք, որ կստորագրվի տևական խաղաղության պայմանագիր։ Սակայն այս ամենի հետ մեկտեղ, որպեսզի հասնենք կայուն խաղաղության, մեր երկրների զինված ուժերը պետք է լինեն ավելի ուժեղ, ավելի ազդեցիկ և զսպող»-, հայտարարել է Գյուլերը։

Ըստ նրա՝ այդ համատեքստում թուրքական և ադրբեջանական բանակների սերտ համագործակցությունը, ուժեղ ինտեգրացիան և «անկոտրում համերաշխությունը» տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման համար առանցքային նշանակություն ունեն։ Այդ պատճառով նպատակ կա ռազմարդյունաբերությունից մինչև ռազմական համագործակցություն՝ միասնական աշխատանքը բարձրացնել նոր մակարդակի։

Գյուլերը նաև հավելել է․ «Երկու պետություն, մեկ ազգ և մեկ բանակ» ընկալմամբ շարունակվելու է սերտ համագործակցությունը՝ զորավարժություններից, ուսումնական միջոցառումներից մինչև  ականազերծման աշխատանքներ»։

Ընդունելությանը մասնակցել են նաև Թուրքիայի զինված ուժերի ԳՇ պետ գեներալ Մեթին Գյուրաքը, ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Սելչուք Բայրաքթարօղլուն, օդուժի հրամանատար Զիա Ջեմալ Քադիօղլուն, պաշտպանության փոխնախարար Շուայ Ալփայը և այլն։

Աղբյուր`    aa.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Որսորդական հրացաններ արտադրող թուրքական ընկերությունը սնանկ է ճանաչվել
17:27, 08 օգոս
Որսորդական հրացաններ արտադրող թուրքական ընկերությունը սնանկ է ճանաչվել

Ընկերությունն իրականցնում էր արտահանում ամբողջ աշխարհում՝ մոտ 50 երկրի վաճառելով որսորդական հրացաններ։

Թուրքիան և Լեհաստանը խորացնում են կապերը ռազմարդյունաբերության ոլորտում
14:50, 08 օգոս
Թուրքիան և Լեհաստանը խորացնում են կապերը ռազմարդյունաբերության ոլորտում

Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Բեյդան հանդիպել է Վարշավայում Թուրքիայի դեսպան Ռաուֆ Ալփ Դենկթաշի հետ։

Թուրքական արտադրության KAAN կործանիչը՝ ամերիկյան F-35-ի մրցակից
15:39, 07 օգոս
Թուրքական արտադրության KAAN կործանիչը՝ ամերիկյան F-35-ի մրցակից

Շեշտվում է, թե «KAAN»-ը կարող է F-35 կործանիչների ավելի հասանելի այլընտրանքը լինել: Թուրքիան արդեն իսկ արտահանման գործարք է կնքել:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիան գոհ Է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև մնայուն խաղաղության հաստատմանն ուղղված առաջընթացից
Թուրքիան գոհ Է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև մնայուն խաղաղության հաստատմանն ուղղված առաջընթացից

Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի` ստեղծվել է պատմական հնարավորություն Հարավային Կովկասում խաղաղություն և բարգավաճում բերելու համար։

Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահը նշել է, որ գոհացուցիչ է այն առաջընթացը, որն ապահովվել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության ճանապարհին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}