Տարածաշրջան12:40, 16 Հունիս 2025
Թուրքական թերթի անդրադարձը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»

Թուրքական մերձիշխանական «Türkiye» թերթի կայքում հոդված է հրապարակվել՝ «Թիրախավորվել են թյուրքական աշխարհի սիրտ գնացող միջանցքը։ Իրողությունները կրկին նույնն են» վերնագրով։
Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքին»՝ նշվել է, որ համանուն միջանցքը կրկին օրակարգում է և ենթադրվում է, որ ցամաքով պիտի իրար կապի Թուրքիային և Ադրբեջանին։
Նշվում է, որ տարածաշրջանային տրանսպորտն ու տնտեսական ինտեգրացիան վերափոխելու ներուժ ունեցող այդ ռազմավարական նախագիծը որոշ շրջանակներում կրկին անհանգստության պատճառ է դարձել։
Մասնավորապես նշվել է, որ Իրանի հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական Ալի Էքբեր Վելայեթին նախագիծը բնորոշել է որպես «աշխարհաքաղաքական ծուղակ» և ընդգծել, որ անհրաժեշտ է այն խոչընդոտել։ Վելայեթին նշել է, որ այդ գիծը փոխելու է տարածաշրջանի ուժային հավասարակշռությունը և բացասաբար է ազդելու երկրի ցամաքային կապերի վրա։
«Անկարան և Բաքուն վճռական են» ենթավերնագրում շեշտվել է, որ «Զանգեզուրի միջանցքը» հենվում է 2020թ․ Ղարաբաղի (Արցախ) պատերազմից հետո ստորագրված պայմանագրերի վրա։ Թուրքիան և Ադրբեջանն այդ գիծը համարում են ոչ միայն տրանսպորտային նախագիծ, այլև ռազմավարական կամուրջ, որը միավորելու է թյուրքական աշխարհը։ Ընդգծվել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս լիարժեք աջակցում է այդ նախագծին։
Նախիջևանով ծրագրվող կապի (խմբ. երթուղու) իարկանացմամբ նախատեսվում է ապահովել Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի միջև անխափան ցամաքային հաղորդակցությունը։
Անդրադառնալով այլընտրանքային երթուղուն նշվել է, որ ինչպես Էրդողղան էր նախկինում հայտարարել, եթե այդ կապը խոչընդոտվի, Իրանով անցնող երթուղիներ էլ կարող են օրակարգ գալ։
«Նախագծին աշխարհաքաղաքական իմաստ է հաղորդվում» ենթավերանգրում նշվել է հետևյալը՝
Ըստ մասնագետների՝ «Զանգեզուրի միջանցքը» ոչ միայն առևտրային, այլև միաժամանակ տարածաշրջանային համագործակցության և կայունության համար խորհրդանշական արժեք է կրում։ Նախագծի ամբողջացման դեպքում «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ-TDT) ֆիզիկական ամբողջականությունը մեծապես ապահովված է լինելու։
«Ինչու՞ է կարևոր Զանգեզուրը» հատվածում ընդգծվել է, որ Զանգեզուրը պատմական Մետաքսի ճանապարհի վերակենդանացման, Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի և տարածաշրջանային առևտրային կապերի տեսանկյունից ասոցացվում է միջազգային նախագծերի հետ։
Մյուս կողմից միջանցքը ոչ միայն Նախիջևանի և Ադրբեջանի մյուս շրջանների միջև ցամաքային և երկաթուղային կապ հաստատելու, այլև Թուրքիայի ու Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի թյուրքական հանրապետությունների միջև ուղղակի հաղորդակցություն ապահովելու նպատակ է հետապնդում»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Քոնյա քաղաքի Էբեր լճի մակարդակը կրիտիկական է: Լճին մնացել 3 տարվա կյանք:

Türkiye gazetesi. «Կքննարկվի Հարավային Կովկասում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ժամանակ առ ժամանակ աճող լարվածությունը»։

Քոնյայում գրանցված երկրաշարժի օջախը գտնվել է 15.6 կմ խորության վրա։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքական մամուլում Բահթիյար Էրսայը բնութագրվում է որպես «ղարաբաղյան հաղթանակի ճարտարապետ»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախազգուշացրել է, որ եթե մինչև օգոստոսի 8-ն Ուկրաինայում հրադադար չհաստատվի Ռուսաստանի հետ առևտրի մեջ գտնվող երկրներից գանձվող հարկերը կմեծանան:
Հարցը վերաբերել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» զինաթափման գործընթացը քննարկելու համար հանձնաժողովի ստեղծմանը։
Ուժեղ անձրևներից հետո մի շարք օգտատերեր սոցանցերում հրապարակել են արտասովոր կայծակի լուսանկարներ, որը երևացել է Ստամբուլի երկնքում։
Գերմանացի գեներալ Կայ Ռորշնայդերի գլխավորած պատվիրակությունը ծանոթացել է Թուրքիայի ռազմարդյունաբերական և ենթակառուցվածքային կարողություններին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |