Քաղաքական10:22, 13 Հունիս 2025
Չելիք․ «Իսրայելը, Իրանի վրա հարձակվելով, հերթական վայրագ և բարբարոսական գործողությունն է իրականացրել»

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքը դատապարտել է Իսրայելի՝ Իրանի դեմ հարձակումները։ Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում:
«Իսրայելը Իրանի վրա հարձակվելով՝ ամբողջ տարածաշրջանը կրակի մեջ գցող իր վայրագ ու բարբարոսական գործողություններին ևս մեկը ավելացրեց։ Մենք ամենաուժեղ ձևով դատապարտում ենք այս անօրինական հարձակումը։ Իսրայելի այս հարձակումը ոչ մի օրինականություն կամ հիմնավորում չի կարող ունենալ։ Սա բարբարոսական ագրեսիա է»,-գրել է Չելիքը։
Նրա պնդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս զգուշացրել է Նեթանյահուի կառավարության «ցեղասպան գործողությունների» հետևանքների մասին, և ամբողջ աշխարհը պետք է լրջորեն ուշադրություն դարձնի այդ զգուշացումներին։
«Մինչև Գազայի հարցում Իսրայելի ցեղասպան գործողությունների դեմ միջազգային ճնշումը մեծանում է, Իսրայելը նոր հարձակում է սկսել՝ փորձելով շեղել ուշադրությունը իր ցեղասպանական արարքներից։ Եվ մինչ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են, Իսրայելի այս հարձակումը կրկին ցույց է տալիս, որ Իսրայելը թշնամական է վերաբերվում բոլոր դիվանագիտական ջանքերին»,-նշել է նա։
Ըստ Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակի, Իսրայելի ագրեսիան սպառնալիք է ամբողջ աշխարհի համար։
«Ամբողջ աշխարհը պետք է միասնաբար և գործնական քայլեր ձեռնարկի այս դեմ»,-հավելել է նա։
Հիշեցնենք որ, հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը ժամը 3-ին, Իսրայելը հարձակվել է Իրանի վրա: Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Նաթանզի և Ֆորդոյի ուրանի հարստացման օբյեկտներին, Քերմանշահի և Խորամաբադի հրթիռային բազաներին, ինչպես նաև Թեհրանին, Սպահանին, Թավրիզին և Իրանի այլ խոշոր քաղաքներին:
Նպատակակետը եղել է Իրանի զինված ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարությունը, ինչպես նաև միջուկային ծրագրի վրա աշխատող գիտնականները: Հարվածներ են հասցվել նաև Ղոմին, որտեղ բնակվում են Իսլամական Հանրապետության հոգևոր ղեկավարության բազմաթիվ ներկայացուցիչներ: Մահացել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեին Սալամին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, Հաթեմ ալ‑Անբիա հրամանարկային կենտրոնի ղեկավար Գոլամ Աալի Ռաշիդը, Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին և ևս 6 միջուկային գիտնական:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։

Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։

Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։
Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |