• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 13:07
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ռազմական12:48, 11 Հունիս 2025

Հունաստանը ծրագրում է Էգեյան ծովում հնդկական ռազմաբազա ստեղծել

Հունաստանը ծրագրում է Էգեյան ծովում հնդկական ռազմաբազա ստեղծել

Հունական «Pentapostagma» թերթը հոդված է հրապարակել՝ այն վերնագրելով «Էրդողանի աշխարհաքաղաքական հաղթանակը»։ Հոդվածում նշվում է, որ Թուրքիայի կողմից «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինաթափումը Էրդողանի կառավարության խոշոր հաջողությունն է և կարևոր նշանակություն ունի Հունաստան-Թուրքիա քաղաքական հարաբերությունների համար։

«Թուրքիան փակում է 40-ամյա ներքին վերքը, միաժամանակ Հյուսիսային Իրաքում և Հյուսիսային Սիրիայում գտնվող փորձառու թուրքական բանակը կարող է դուրս բերվել այն տարածքներից, որոնք կարող էին օգտագործվել Հունաստանի դեմ»։

Հունական մամուլը Էրդողանի «երկրորդ մեծ հաղթանակը» համարում է Սիրիայում Թուրքիայի ազդեցության աճը՝ առանց ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից որևէ հակազդեցության։ Ենթադրվում է, որ Թուրքիայի հաջողությունները Սիրիայում, ներառյալ օդային բազաները, կարող են օգտագործվել Կիպրոսի և Կրետեի դեմ պաշտպանական ճակատ բացելու համար։

«Էրդողանը ցանկանում է հիմքեր ստեղծել Հունաստանի կղզիների նվաճման համար»։

Ուշադրություն է հրավիրվում այն փաստի վրա, որ Նյու Դելին ցանկանում է վրեժ լուծել Թուրքիայից՝ վերջին պատերազմում Պակիստանին ցուցաբերած բացահայտ աջակցության համար։ Իսկ Հունաստանն էլ ձգտում է օգտվել Թուրքիա-Հնդկաստան լարվածությունից և Էգեյան ծովում ու Հարավարևելյան Միջերկրականում Հնդկաստանի ռազմածովային ուժերի հետ համատեղ զորավարժություններ անցկացնել, ինչպես նաև հնդկական BRAHMOS հրթիռներ ձեռք բերել։ 

Ընդհանրապես Հունաստանի կառավարությունը վերջին տարիներին պաշտպանության ոլորտում սերտ համագործակցություն է զարգացրել Հնդկաստանի հետ։ աջակցում է «Հնդկական միջանցք» նախագծին (Հնդկաստան - ԱՄԷ - Սաուդյան Արաբիա - Իսրայել - Կիպրոս- Հունաստան - ԵՄ), որը համարվում է Թուրքիային հակակշիռ քայլ։ 

Թուրքական մամուլը շեշտում է, որ վերջին շրջանում հունական լրատվամիջոցները հաճախ է անդրադառնում Էգեյան ծովում հնդկական ռազմաօդային և ռազմածովային բազա ստեղծելու գաղափարին։ 

Աղբյուր`    haber7.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հունական մամուլ. «Թուրքիայի զինված ուժերում ՀՕՊ համալրումները կարող են թիրախավորել Հունաստանին և Իսրայելին»
12:48, 08 սեպ
Հունական մամուլ. «Թուրքիայի զինված ուժերում ՀՕՊ համալրումները կարող են թիրախավորել Հունաստանին և Իսրայելին»

Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։

Ըստ իսրայելցի գնդապետի՝ Իսրայելը կտրականապես պատրաստ չէ թուրքական բանակի հետ պատերազմելուն
17:13, 05 սեպ
Ըստ իսրայելցի գնդապետի՝ Իսրայելը կտրականապես պատրաստ չէ թուրքական բանակի հետ պատերազմելուն

Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող Էրան Լերմանը խոսել է Իսրայել-Թուրքիա հնարավոր առճակատման մասին։

Ռուսաստանը ցանկանում է Թուրքիայից հետ վերցնել S-400-ները
12:28, 04 սեպ
Ռուսաստանը ցանկանում է Թուրքիայից հետ վերցնել S-400-ները

Թուրքիայի կողմից 2019-ին ՌԴ-ից գնված, բայց գործնականում այդպես էլ չօգտագործված հակաօդային պաշտպանության համակարգերի շուրջ նոր զարգացումներ կան։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»
Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}