Քաղաքական13:13, 11 Հունիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի հատուկ նիստում քննարկվել է Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների հարցը

ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովը հատուկ լսումներ է անցկացրել՝ անդրադառնալով Թուրքիայում ժողովրդավարության հետընթացին, խոսքի ազատության սահմանափակումներին և մարդու իրավունքների խախտումներին։
Նիստն անցկացվել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից ընդամենը երկու շաբաթ առաջ, ինչը մեկնաբանվում է որպես ուղերձ միջազգային հանրության մտահոգության մասին։
Լսումներին վկաների կարգավիճակով հանդես են եկել երեք հայտնի անձինք՝ վերլուծաբան Մայքլ Ռուբինը, ակտիվիստ Էնես Քանթեր Ֆրիդոմը և ԱՄՆ-ում գյուլենական կառույցի ներկայացուցիչ Ալփ Ասլանդողանը։ Նրանք ներկայացրել են Թուրքիայում ընդդիմադիր գործիչների, լրագրողների, իրավաբանների ու քաղհասարակության ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների մեխանիզմները, ինչպես նաև արտերկրում իրականացվող հետապնդումների դեպքերը։
Հանձնաժողովի քննարկման հիմնական ուղղությունները՝
1. խոսքի ազատության դեմ դատական և վարչական հալածանքները,
2. կրոնական և էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունը,
3. քաղաքական ընդդիմության նկատմամբ դատական գործերով ճնշումները,
4. արտասահմանում ընդդիմադիրների դեմ իրականացվող առևանգումներն ու հետապնդումները,
5. դատական համակարգի անկախության բացակայությունը։
Հանձնաժողովի նախկին զեկույցներում ևս ընդգծվել էր Թուրքիայում ժողովրդավարության հետընթացի մասին։ Մասնավորապես 2024թ․ զեկույցում նշվել էր, որ «Թուրքիայում օրենքի գերակայությունը փոխարինվել է քաղաքական լոյալությամբ»։
Քննարկվել են նաև Թուրքիայի արտերկրյա գործողությունները՝ մասնավորապես թուրքական հատուկ ծառայությունների մասնակցությամբ մարդկանց առևանգման դեպքերը Կոսովոյում, Քենիայում և Մալայզիայում։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ Կոնգրեսում նման քննարկումները կարող են ազդել թե՛ Թուրքիայի միջազգային հեղինակության վրա և թե՛ ՆԱՏՕ-ում ու ԱՄՆ-ի հետ հարաբերություններում նրա նկատմամբ պահանջների խստացման վրա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |