Տարածաշրջան15:05, 10 Հունիս 2025
Թուրքիան հաստատել է՝ «Madleen» նավում գտնվող իր քաղաքացիների հետ կապ է հաստատվել

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հունիսի 9-ին Իսրայելի ուժերի կողմից վերահսկողության ենթարկված «Madleen» հումանիտար նավում գտնվող թուրք քաղաքացիները արդեն դուրս են բերվել նավից, և նրանց հետ հանդիպել են Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչները։
Նախարարության հաղորդագրության համաձայն՝ քաղաքացներին տրամադրվել է անհրաժեշտ հյուպատոսական աջակցություն, իսկ նրանց ընտանիքները տեղեկացվել են ընթացող գործընթացների մասին։
«Madleen» նավը՝ սակավամարդ խմբով (ընդամենը 12 ակտիվիստ), մեկնարկել էր Իտալիայից՝ նպատակ ունենալով հումանիտար օգնություն հասցնել Գազա և խախտել Իսրայելի երկարամյա շրջափակումը։
Նավում կային տարբեր երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ռիմա Հասսան, շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգ, ինչպես նաև Թուրքիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Բրազիլիայի և Ֆրանսիայի քաղաքացիներ։
Ակտիվիստները նախապես հայտարարել էին, որ Իսրայելի հնարավոր միջամտության դեպքում կպահպանեն խաղաղ դիրքորոշում։ Նավը կանգնեցվել է Իսրայելի զինված ուժերի կողմից՝ Գազայի ափամերձ գոտուն մոտենալիս։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |