Քաղաքական11:07, 21 Մայիս 2025
ԱՄՆ-ի և Թուրքիայի ամուր հարաբերությունները նոր դարաշրջանում են

ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Թեմի Բրյուսին գրավոր հայտարարություն է տարածել Վաշինգտոնում կայացած թուրք-ամերիկյան աշխատանքային խմբի հանդիպման վերաբերյալ։ Հանդիպման օրակարգում եղել է Սիրիայի հարցը։
Բրյուսին նշել է, որ հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն և Թուրքիայի փոխարտգործնախարար Նուհ Յըլմազը։ Լանդաուն նշել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ամուր երկկողմ հարաբերությունները նոր դարաշրջանում են և ընդգծել, որ երկուստեք համագործակցությունը լայնորեն ընդլայնվել է՝ համապատասխանելով խաղաղության և առևտրի նպատակներին։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ կողմերը քննարկել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման հարցը, ինչպես նաև շեշտել են, որ պետք է պահպանվի Սիրիայի տարածքային ամբողջականությունը։
Սիրիայի հարցով թուրք-ամերիկյան աշխատանքային խմբի հայտարարության մեջ էլ նշվում է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն կիսում են կայուն Սիրիայի տեսլականը, որը ենթադրում է խաղաղություն նաև հարևան շրջանների հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիայի ՊՆ խոսնակն անդրադարձել է նաև Գազայի վրա Իսրայելի հարձակումներին՝ կոչ անելով միջազգային հանրությանը գործել և կանգնեցնել տարածաշրջանում տեղի ունեցող բռնությունները։

Հաքան Ֆիդանը ելույթ է ունեցել Անկարայում կառուցվող արտգործնախարարության նոր շենքի հիմնարկեքի արարողության ժամանակ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավարը և Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարան քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |