• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
07 Հուլիս, 2025
Երկուշաբթի 06:46
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային11:49, 21 Մայիս 2025

Թուրքիան շարունակելու է աջակցել Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը

Թուրքիան շարունակելու է աջակցել  Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Չինաստանում Մետաքսի ճանապարհ 9-րդ միջազգային ցուցահանդեսի և Չինաստանի Արևելքի և Արևմուտքի առևտրի և ներդրումային համագործակցության ֆորումի բացման արարողությանը։

Ուրալօղլուն ընդգծել է, որ Թուրքիան Ասիայի, Եվրոպայի և Աֆրիկայի խաչմերուկում գտնվելու ռազմավարական դիրքի շնորհի գլոբալ մակարդակով մատչելի, կայուն և մուլտիմոդալ տրանսպորտային ենթակառուցվածք է առաջարկում։ Նաև հավելել է, որ Թուրքիան առաջնորդող դեր է կատարում «Միջին միջանցք» անունով հայտնի Տրանս-Կասպյան միջազգային փոխադրումների երթուղին զարգացնելու խոշորածավալ նախագծերում։

Նախարարը նշել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու, ժամանակակից նավահանգիստների, լոգիստիկ կենտրոնների և մաքսային գործընթացներում թվայնացման շնորհիվ Թուրքիան Չինաստանի և Եվրոպայի միջև բեռնափոխադրումների համար արագ, հուսալի և կանխատեսելի երթուղի է ապահովում։

Ըստ այդմ՝ նա  շեշտել է.

«Թուրքիայի՝ Կասպիցով անցնող Միջին միջանցքի նախաձեռնությունը, որը նպատակ ունի վերակենդանացնել Մետաքսի ճանապարհը, բնական սիներգիա է ստեղծում Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ, որի նպատակն Արևելքի և Արևմուտքի միջև փոխկապակցվածության զարգացումն է։ Այս շրջանակում մեր երկիրը շարունակելու է աջակցել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը՝ վին-վին (հաղթանակ-հաղթանակ) սկզբունքի հիման վրա»։

Ուրալօղլուն հիշեցրել է, որ այս համագործակցության նպատակի շրջանակում Թուրքիան և Չինաստանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու և 21-րդ դարի ծովային մետաքսի ճանապարհի» ու «Միջին միջանցքի» նախաձեռնությունների համադրման վերաբերյալ։

Ամփոփելով ելույթը՝ նա ընդգծել է, որ այս համադրման ուղղությամբ ձեռնարկված քայլերից է Չինաստան-Եվրոպա երկաթուղային ճեպընթաց երթուղու գործարկումը, որը Ասիայի և Եվրոպայի միջև ստեղծված լոգիստիկ կամուրջների ամենից ակնառու և հաջողված օրինակներից է։

Աղբյուր`    trthaber.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան մտադիր է դառնալ տվյալների բազայի ռեգիոնալ կենտրոն
12:20, 02 հուլ
Թուրքիան մտադիր է դառնալ տվյալների բազայի ռեգիոնալ կենտրոն

Թուրքիայի թվային ենթակառուցվածքները կվերաձևավորվեն համաշխարհային մրցակցությանը համապատասխան։

Թուրքիան և Մոլդովան մտադիր են երկկողմ առևտրի ծավալը հասցնել 2 մլրդ դոլարի
17:12, 01 հուլ
Թուրքիան և Մոլդովան մտադիր են երկկողմ առևտրի ծավալը հասցնել 2 մլրդ դոլարի

Մոլդովայում գործունեություն է ծավալում 1200 թուրքական ընկերություն։

Թուրքիան, Հունաստանը և Բուլղարիան  քննարկել են անկանոն միգրացիայի վերաբերյալ հարցեր
12:11, 25 հուն
Թուրքիան, Հունաստանը և Բուլղարիան քննարկել են անկանոն միգրացիայի վերաբերյալ հարցեր

Նախարարները նաև համաձայնել են շարունակել նման ձևաչափով հանդիպումները։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}