Միջազգային12:21, 20 Մայիս 2025
Ըստ թուրքական մամուլի՝ Սիրիան կբաժանվի 5 անվտանգության գոտիների

Թուրքական «Nefes Gazetesi» լրատվական կայքը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ Սիրիան կբաժանվի 5 մասի։ Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ Շարան պատրաստվում է հայտնել երկրում 5 առանձին անվտանգության գոտիների ստեղծման մասին։ Նշվում է, որ քարտեզը նման է 2011-ին Սիրիայում բռնկված քաղաքացիական պատերազմից հետո ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի կողմից քննարկված բաժանման ծրագրերին։
Թուրքական աղբյուրի պնդմամբ՝ այս կարգավորումը մշակվել է ԱՄՆ-ի և Իսրայելի պահանջներին համապատասխան։ Ըստ այդմ՝ Ալ Հասաքա, Ռաքքա և Դեր Զոր շրջանները, որոնք ներկայումս վերահսկվում են Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDG) կողմից կկոչվի «Արևելյան շրջան»։
Հալեպի և Իդլիբի շրջանները, որտեղ գերակշռում է թուրքմեն բնակչությունը և գտնվում են Թուրքիայի ռազմաբազաները, կկոչվեն «Հյուսիսային շրջան», Լաթաքիայի և Տարտուսի շրջանները, որոնք տարիներ շարունակ համարվել են արաբ ալավիներին թողնված տարածքներ, կկոչվեն «Ծովեզրյա շրջան»։
Հոմսի և Համայի տարածքները, որտեղ գերակշռում են սուննիները, կանվանվեն «Կենտրոնական շրջան», Դերա, Էս-Սուվեյդան և Ալ-Կունեյտրա շրջանները, որտեղ ապրում են դրուզները, կանվանվեն «Հարավային շրջան»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։

Այնտեղից օրական միջինում իրականացվել է 1635 թռիչք։

Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |