Քաղաքական10:39, 19 Մայիս 2025
Թուրքիան և Սաուդիան Արաբիան ձգտում են իրենց առևտրի ծավալը հասցնել 10 մլրդ դոլարի

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մեկնել է Սաուիդան Արաբիա՝ մասնակցելու «Թուրք-սաուդական համակարգող խորհրդի 2-րդ նիստին»: Այցի շրջանակներում նա հանդիպել է Սաուդիան Արաբիայի արտգործնախարար Ֆայսալ Բին Ֆերհան Ալ-Սաուդի հետ:
Մայիսի 18-ին կայացած նիստի ընթացքում Ալ-Սաուդին անդրադարձել է երկու երկրների միջև առկա հարաբերություններին և համագործակցությանը:
Ֆիդանն էլ գոհունակություն է հայտնել հարաբերությունների կարգավիճակից՝ դրանք որակելով որպես սերտ և անկեղծ: Բացի այդ Թուրքիայի արտգործնախարարը երկու երկրներին անվանել է տարածաշրջանում և իսլամական աշխարհում «կարևոր դերակատարներ»:
«Մենք գոհ ենք մեր ղեկավարների կողմից առաջ քաշված տեսլականի հիման վրա ձեռք բերված առաջխաղացումից»,- ասել է Ֆիդանը։
Վերջինս մեծ կարևորություն է տվել Սաուդիան Արաբիայի հետ համագործակցության ու համակարգման ավելի ու ավելի ամրապնդմանը։ Հիշեցրել է, որ 2024-ին երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը կազմել է 8 մլրդ դոլար:
«Մենք ցանկանում ենք այս տարի հասնել 10 մլրդ դոլարի, իսկ միջնաժամկետ և երկարաժկետ կտրվածքով՝ 30 մլրդ դոլարի շեմին»,-եզրափակել է Հաքան Ֆիդանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիայի ՊՆ խոսնակն անդրադարձել է նաև Գազայի վրա Իսրայելի հարձակումներին՝ կոչ անելով միջազգային հանրությանը գործել և կանգնեցնել տարածաշրջանում տեղի ունեցող բռնությունները։

Հաքան Ֆիդանը ելույթ է ունեցել Անկարայում կառուցվող արտգործնախարարության նոր շենքի հիմնարկեքի արարողության ժամանակ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավարը և Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարան քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |