Տնտեսական12:54, 15 Մայիս 2025
Թուրքիա կատարվող օտարերկրյա ուղիղ ներդրումներն աճել են 89.3-%ով

Թուրքիայի նախագահականի ներդրումների և ֆինանսների գրասենյակի ղեկավար Ահմեթ Բուրաք Դաղլըօղլուն հրապարակել է երկիր մտնող օտարերկրյա ուղիղ ներդրումների վերաբերյալ տվյալներ։ Նա մասնավորապես նշել է, որ սույն թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 89.3 % աճ և հասել է 3 միլիարդ դոլարի։
Նշվում է, որ 2025-ի մարտի դրությամբ օտարերկրյա ուղիղ ներդրումների տարեկան ծավալը կազմել է 13.1 մլրդ դոլար և այդ արդյունքով հասել է ամենաբարձր ցուցանիշին։
Թուրքիայում ամենաշատ ներդրումներ կատարած երկրների ցանկում Ղազախստանը զբաղեցրել է առաջին տեղը, Նիդեռլանդները՝ երկրորդ, իսկ ԱՄՆ-ն՝ երրորդ։
Վերոնշյալ երկրներին հաջորդում են Գերմանիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, Ադրբեջանը, Ավստրիան, Միացյալ Թագավորությունը և Լիբիան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։

«ThorAtom»-ը առաջին մասնավոր ընկերությունն է Թուրքիայում, որը զբաղվում է 4-րդ սերնդի ռեակտորների մշակմամբ:

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։
Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։
Վարժանքներին մասնակցում են Ադրբեջանը, Հունգարիան, Հորդանանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն անդրադարձել է Իրաքի Քիրքուկ քաղաքում տեղի ունեցող զարգացումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |