Տնտեսական16:15, 14 Մայիս 2025
ՌԴ-ն առաջարկել է Աքքույու ատոմակայանում ռուս-թուրքական վարժանքներ անցկացնել

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորադագրության համաձայն՝ մայիսի 13-ին գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը հանդիպել է Մոսկվայում Թուրքիայի դեսպան Թանժու Բիլգիչի հետ:
Օրակարգում են եղել առկա և ձևավորվելիք մի շարք համագործակցություններին, ինչպես նաև Թուրքիայում հրդեհների մարման աշխատանքներ իրականցնող ռուսական ինքնաթիռներին վերաբերող հարցեր:
Նախարարության տարածած հաղորդագրությունում ընդգծվել է նաև, որ Թուրքիայի Մերսին նահանգում «Աքքույու» ատոմակայանի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են և հավելվել, որ այդ ծրագիրը երկու երկրների միջև ամուր կապեր է ձևավորել:
Նշվել է նաև, որ Կուրենկովն առաջարկել է ատոմակայանի աշխատակիցների և տեղի բնակչության անվտանգությունն ապահովելու համար 2026-ին անցկացնել համատեղ վարժանքներ:
«Վարժանքների ընթացքում ռուս և թուրք մասնագետները կկարողանան ուսանել, թե ինչպես հաղթահարել արտակարգ իրավիճակները, որոնք առաջանում են հրդեհաշիջման ընթացքում և ռադիոակտիվ նյութերի տարածման հետևանքով»,-հավելել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |