Միջազգային16:12, 14 Մայիս 2025
Հնդիկ գործիչ. «Թույլ չենք տա, որ որևէ թուրքական ընկերություն գործի Հնդկաստանում»

Հնդկաստանն արգելափակել է թուրքական «TRT World» միջազգային լրատվական հեռուստաալիքի X սոցհարթակի էջը։ Դրա վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Հնդկաստանի «Շիվ Սենա» կուսակցության ներկայացուցիչ Մուրջի Պատելը։ Նա մասնավորապես նշել է. «Մենք թույլ չենք տա որևէ թուրքական ընկերության գործունեություն ծավալել Հնդկաստանում»։
Հնդկաստանի դատարանների կողմից կայացված որոշման համաձայն՝ արգելվել է մուտքը «TRT Word»-ի X սոցիալական մեդիա հարթակ։
Թուրքական մամուլը Հնդկաստանի այդ քայլը կապում է Պակիստան-Հնդկաստան լարվածության ֆոնին Թուրքիայի կողմից Պակիստանին տրվող աջակցության հետ։ Պատելը պնդել է, որ Թուրքիան դիրքավորվել է Հնդկաստանի դեմ՝ Պակիստանին անօդաչու թռչող սարքեր տրամադրելով։
Նա նաև հավելել է, որ քայլեր կձեռարկի Մումբայի օդանվակայաներում թուրքական «Չելեբի գրունտ» ընկերության հետ պայմանագիրը չեղարկելու համար։ Նշենք, որ թուրքական այդ ընկերությունը մատուցում է հետևյալ ծառայությունները՝ ինքնաթիռների բեռնում-բեռնաթափում, ներքին և արտաքին մաքրում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |