Քաղաքական10:20, 13 Մայիս 2025
Թուրքիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարներն անդրադարձել են ռուս-ուկրաինական բանակցություններին

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մայիսի 12-ին հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի գործընկերոջ՝ Մարկո Ռուբիոյի հետ:
Օրակարգում են եղել երկկողմ հարաբերություններին վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր:
Կողմերն անդրադարձել են Սիրիայում, Պաղեստինի Գազայի հատվածում և Ուկրաինայում տիրող իրավիճակին:
Ֆիդանը նշել է, որ Սիրիայի կայունության և բարօրության համար կարևոր է այդ երկրի դեմ կիրառված սահանափակումների վերացումը:
Կարևորվել է Պաղեստինի Գազայի հատվածում գործող «ՀԱՄԱՍ» խմբավորման կողմից ԱՄՆ քաղաքացի Էդան Ալեքսանդրի ազատ արձակումը:
Նախարարները մտքեր են փոխանակել նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև իրականացվելիք հանդիպումների վերաբերյալ:
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մայիսի 14-ից 15-ն Անկարայում կայանալիք «Հյուսիսատլանտյան դաշինիքի» (ՆԱՏՕ) անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Քննարկվել են Ռուբիոյի՝ Թուրքիա կատարելիք այցի մանրամասները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |