Տնտեսական17:12, 07 Մայիս 2025
Թուրքիայի և Միացյալ Թագավորության միջև սկսվում են Ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունները։

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը Լոնդոն կատարած այցի շրջանակում հանդիպել է Միացյալ Թագավորության առևտրի նախարար Ջոնաթան Ռեյնոլդսի հետ։
Բոլաթը հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիայի և Միացյալ Թագավորության միջև Ազատ առևտրի համաձայնագրի (ԱԱՀ) երկարաձգման շուրջ բանակցությունների առաջին փուլը նախատեսվում է սկսել հուլիսին։
Թուրք նախարարը հայտնել է, որ Ռեյնոլդսին հրավիրել են Թուրքիա և այսօրվա հանդիպման շրջանակներում երկու համաձայնագիր է ստորագրվել։
Բոլաթի խոսքով՝ ի լրումն 2020 թվականի վերջին Թուրքիայի և Միացյալ Թագավորության միջև ստորագրված արդյունաբերական արտադրանքներին վերաբերող հիշյալ համաձայնագրի, համաձայնագրեր են ստորագրվել առևտրի տեխնիկական խոչընդոտների և ավտոմոբիլային և քիմիական նյութերի տեխնիկական խոչընդոտների վերացման վերաբերյալ։
«Այս համաձայնագրերը նպատակ ունեն վերացնել տեխնիկական խոչընդոտները, որոնք ներկայումս արգելք են հանդիսանում մեր երկու երկրների միջև առևտրի համար։ Այն կազմում է մեր 22 միլիարդ դոլար արժողությամբ երկկողմ առևտրի մեկ երրորդը կամ 7,5 միլիարդ դոլարը: Սա մեզ համար հեշտացնում է մուտքը Միացյալ Թագավորության շուկա, հատկապես ավտոմոբիլային ապրանքների և քիմիական նյութերի համար»,-եզրափակել է Բոլաթը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |