• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Հուլիս, 2025
Շաբաթ 18:02
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ռազմական11:48, 29 Ապրիլ 2025

Թուրքիան հերքել է 6 օդանավ զենք Պակիստան ուղարկելու մասին լուրը

Թուրքիան հերքել է 6 օդանավ զենք Պակիստան ուղարկելու մասին լուրը

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հայտարարությամբ հերքել է մի շարք լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, թե Անկարան Պակիստան է ուղարկել զենք-զինամթերքով բեռնված 6 ինքնաթիռ։

Նախարարության հայտարարության համաձայն՝ Թուրքիայից մեկնած միայն մեկ բեռնատար ինքնաթիռ է վայրէջք կատարել Պակիստանում, այն էլ՝ վառելիքի լիցքավորման նպատակով, որից հետո շարունակել է իր թռիչքը սահմանված երթուղով:

Նշյալ  տեղեկությունները  շրջանառվեցին Հնդկաստանի և Պակիստանի միջև տասնամյակներ շարունակվող հակամարտության սրացումից հետո, երբ ապրիլի 22-ին Հնդկաստանի Փահալգամ զբոսաշրջային քաղաքում զինյալների  հարձակման հետևանքով սպանվել էր 26 մարդ։ 
 
Զոհվածների մեծ մասը զբոսաշրջիկներ էին։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր Պակիստանի կողմից աջակցվող Դիմադրության ճակատ (TRF) ապստամբական խմբավորումը, որը Հնդկաստանում համարվում է ահաբեկչական։ Իսլամաբադն էլ հերքում էր իր ներգրավվածությունը հարձակման մեջ։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում, սակայն երկու երկրների պաշտոնական աղբյուրները դրանց մեծ մասը հերքում են:

Աղբյուր`    ankahaber.net

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի և Իսպանիայի ավիացիոն ընկերությունների միջև գործընկերային համաձայանգիր է ստորագրվել
15:00, 24 հուլ
Թուրքիայի և Իսպանիայի ավիացիոն ընկերությունների միջև գործընկերային համաձայանգիր է ստորագրվել

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Իսպանիայի ուսումնառազմական ռեակտիվ ինքնաթիռների կարիքները բավարարելու համար ձեռք կբերվի մինչև 30 միավոր «HÜRJET» ուսումնառազմական ինքնաթիռ։

PKK-ի զինյալները շարունակում են զինաթափվել
14:32, 24 հուլ
PKK-ի զինյալները շարունակում են զինաթափվել

Վերջիններս զենքերը վայր են դնում Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից նախանշված վայրում և հեռանում:

Սիրիան պաշտոնապես օգնություն է խնդրել Թուրքիայից
16:14, 23 հուլ
Սիրիան պաշտոնապես օգնություն է խնդրել Թուրքիայից

Ինչպես հայտնում են Թուրքիայի ՊՆ-ի աղբյուրները, խնդրանքը վերաբերում է ռազմական կարողունակությունների բարձրացմանը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Մի խումբ թուրք լուսանկարիչներ այցելել են Հայաստան (Լուսանկար)
Մի խումբ թուրք լուսանկարիչներ այցելել են Հայաստան (Լուսանկար)

Խմբի ղեկավար, լուսանկարիչ Ֆարուք Աքբաշը Հայաստանից արված լուսանկարների շարք է հրապարակել:

Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի
Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի

Որպես հիմնավորում նշվել է, որ «Վերադարձ» ֆոլկ խմբին արգելվում է ելույթ ունենալ «ահաբեկչության քարոզչության» համար։

Պայթյուն Թուրքիայի նավթահորերից մեկում. կա 7 վիրավոր
Պայթյուն Թուրքիայի նավթահորերից մեկում. կա 7 վիրավոր

Դիարբեքիրի նահանգում գտնվող նավթահորի պայթյունը, նախնական տվյալներով, գրանցվել է գազի արտահոսքի պատճառով:

Թուրքիան դատապարտել է Իսրայելին Արևմտյան ափի բռնակցման որոշման համար
Թուրքիան դատապարտել է Իսրայելին Արևմտյան ափի բռնակցման որոշման համար

Իսրայելի խորհրդարանի կողմից Արևմտյան ափի բռնակցման մասին որոշման դեմ 10 երկիր և մի քանի միջազգային կազմակերպություն համատեղ հայտարարություն են տարածել:

Թուրքիայում անտառային հրդեհները մարել չի հաջողվում
Թուրքիայում անտառային հրդեհները մարել չի հաջողվում

Առավել բարդ է վիճակը Թուրքիայի հյուսիսարևմտյան հատվածում։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}