• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
19 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 03:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական15:16, 10 Ապրիլ 2025

2025-ի 1-ին եռամսյակում Թուրքիայից Հայաստան արտահանումը կազմել է 106.000 դոլար

2025-ի 1-ին եռամսյակում Թուրքիայից Հայաստան արտահանումը կազմել է 106.000 դոլար

Թուրքիայի առևտրի նախարարության և արտահանողների միության հրապարակած տվյալների հիման վրա պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հրապարակել է  2025-ի առաջին եռամսյակում Թուրքիայի սահմանակից երկրների հետ արտահանման ծավալների ցուցանիշները։

Մասնավորապես նշվում է, որ հունվարից մինչ մարտ  Թուրքիան սահմանակից երկրներ՝ Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, Իրան, Իրաք, Սիրիա և Հունաստան իրականացրել է 6 մլրդ 243 մլն դոլարի արտահանում։ Նշենք, որ 2024-ի նույն ժամանակատվածի համեմատ արտահանման ծավալներն ավելացել են 5.6%-ով։

Արտահանման ծավալները նախորդ տարվա հունվար-մարտ ամիսներին կազմել են 5 մլրդ 910 մլն դոլար։

Ամենաշատ արտահանումն 2025-ի առաջին եռամսյակում իրականացվել է Իրաք՝ 2 մլրդ 563 մլն դոլար։ Իրաքին հաջորդում է Բուլղարիան՝ 1 մլրդ 176 մլն դոլարով, Հունաստանը՝ 910 մլն դոլարով։ Հունաստանին հաջորդում է Իրանը՝ 544 մլն դոլար և Վրաստանը՝ 539 մլն դոլար։

Սիրիա արտահանման ծավալները  նկատելիորեն աճել են։ Մասնավորապես 2024-ի առաջին եռամսյակում արտահանման ծավալները կազմել են 386 մլն դոլար, իսկ 2025-ի առաջին եռամսյակում այն ավելացել է 31.2%-ով՝ հասնելով 507 մլն դոլարի։

Սիրիային հաջորդում է Հայաստանը, որտեղ կատարվել է 106.000 դոլարի արտահանում։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան արտահանման ծավալները  նվազել են 14.4%-ով:2024-ին արտահանումը Հայաստան կազմել էր՝ 124.000 դոլար։

Աղբյուր`    Anadolu

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»
Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»

Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}