Իրավական15:11, 09 Ապրիլ 2025
Թուրքիայում մեկ եռամսյակում արձանագրվել է քրդերենի կիրառումը խոչընդոտելու 24 դեպք

Թուրքիայում քրդերենի նկատմամբ վերաբերմունքի մշտադիտարկմամբ զբաղվող և այդ թեմայով հաշվետվություններ պատրաստող «Kurdish Monitoring» հարթակը հրապարակել է 2025-ի 1-ին եռամսյակի զեկույց։
Ըստ այդմ՝ հունվար-մարտ ամիսներին քրդերենի կիրառման 24 խախտում է արձանագրվել պետական, մեդիա, մշակույթի, կրթության ոլորտներում, ինչպես նաև կալանավայրերում։
Ամենաշատ խոչընդոտներն արձանագրվել են մեդիայի և մշակույթի ոլորտներում։ Թիրախավորվել են «Mezopotamya Ajansı» լրատվական գործակալությունը, «JINNEWS»-ը, ինչպես նաև «Ամերիկայի ձայն»-ի քրդերեն ծառայությունը: Դրանց կայքէջերն արգելափակվել են Թուրքիայում։
Իսկ մարտի 8-ին Գեբզեի տեխնիկական համալսարանում էլ արգելվել էր ուսանողուհիների երթը՝ քրդերեն կարգախոսներ հնչեցնելու պատճառաբանությամբ:
Բոլորովին վերջերս էլ խորհրդարանում ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) պատգամավորի ելույթն էր ընդհատվել՝ քրդերեն «Jin, Jiyan, Azadî» կարգախոսը հնչեցնելու համար, իսկ այդ արտահայտությունը նիստի արձանագրություններում նույնիսկ չէր գրանցվել։
Մշտադիտարկում իրականացնող հարթակը զգուշացնում է, որ Թուրքիայում քրդերենի նկատմամբ սահմանափակումները ոչ թե պատահական, այլ համակարգային բնույթ են կրում։
Նշենք, որ «Kurdish Monitoring» արթակը ստեղծվել է 2025-ի սկբին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընդդիմադիր HKP-ի առաջնորդ Նուրրուլահ Էֆե Անքութը դատապարտվել է 1 տարի 2 ամիս և 22 օր ազատազրկման։

«Ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու» հոդվածի քրվարույթի շրջանակներում ձերբակալված ընդդիմադիր գործիչը դատապարտվել է բոլորովին այլ մեղադրանքով։

Ձերբակալվածները նշել են, որ եթե մեքենայում հնչեր «Որքան երջանիկ եմ, որ թուրք եմ» երգը, այս ամենը տեղի չէր ունենա։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուժեղ անձրևներից հետո մի շարք օգտատերեր սոցանցերում հրապարակել են արտասովոր կայծակի լուսանկարներ, որը երևացել է Ստամբուլի երկնքում։
Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։
Համապատասխան հայտարարությունը տարածվել է Թուրքիայի արտգործնախարարության կողմից:
Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Բեյդան հանդիպել է Վարշավայում Թուրքիայի դեսպան Ռաուֆ Ալփ Դենկթաշի հետ։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025-ի հունվար-հուլիս ամիսների ընթացքում Եվրամիության երկրներ է արտահանվել 57.7 մլրդ դոլարի ապրանք:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |