Քաղաքական15:22, 09 Ապրիլ 2025
Եվրահանձնաժողովը հրաժարվել է մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Անթալիայի դիվանագիտական ֆորումը (ADF 2025) կկայանա ապրիլի 11-ից 13-ն ընկած ժամանակահատվածում։ Թուրքիան կհյուրընկալի ավելի քան 100 երկրների ղեկավարների, նախարարների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Իսկ Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով պատասխանատու անդամ Մարտա Կոսը հայտնել է, որ Թուրքիայում սկսված ժողովրդական ճնշումների և Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության պատճառներով Եվրահանձնաժողովը հրաժարվել է մասնակցել ֆորումին։
Նա այս իրավիճակը մեկնաբանել է որպես միջազգային ասպարեզում Թուրքիայի հեղինակության կորուստ։
Հավելենք նաև, որ ֆորումին կմասնակցի նաև Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Գաբոնի նախագահ Բրիս Օլիգ Նգուեմայի հետ։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է Վրաստանի հետ առկա տնտեսական համագործակցությանը:

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուհամմեդ Բաքը Քալիբաֆն ու Նուման Քուրթուլմուշը հանդիպել են Ժնևում կայացած «Աշխարհի խորհրդարանների ղեկավարների 6-րդ գագաթնաժողովի» շրջանակներում:
Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։
Անատոլիայի հայ համայնքների վերակացու և Հաթայի եկեղեցու հոգևորական Հայր Ավետիս Թաբաշյանը Վարդավառի տոնի (Քրիստոսի Պայծառակերպության տոն) առթիվ այցելել է Մալաթիա:
ԱՄՆ նախագահը հուլիսի 31-ի հրամանագրով մի շարք երկրների նկատմամբ նոր մաքաստուրքեր է սահմանել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |