Ռազմական12:38, 02 Ապրիլ 2025
Թուրքիան և Իրաքը խորացնում են ռազմավարական համագործակցությունը

Թուրքիան և Իրաքը կընդլայնեն ռազմավարական համագործակցությունը։ Մասնավորապես Անկարայի և Բաղդատի օրակարգայն հարցերի թվում է 3 համաձայանգրի քննարկումը և իրագործումը։
Առաջին համաձայնագիրը վերաբերում է պաշտպանության նախարարությունների միջև ռազմական կրթության վերաբերյալ համագործակցությանը։
Թուրքիան «Քուրդիստանի բանվորական» (PKK-ՔԲԿ) կուսակցությունը համարում է ահաբեկչական կազմակերպություն և Իրաքի կառավարութունը վերջին ամիսներին «PKK»-ն ավելացրել է իր «արգելված կազմակերպությունների» ցուցակում։ Անկարան ցանկանում է, որ Իրաքը ևս ճանաչի «PKK»-ն որպես «ահաբեկչական կազմակերպություն»։
Կողմերի միջև ռազմական պատրաստության համագործակցության համաձայնագիրը ուժի մեջ է մտել Իրաքի կառավարության կողմից՝ վարչապետի հավանությամբ։ Թուրքիայի խորհրդարանի կողմից հաստատվելուց հետո Թուրքիայում կավարտվի հաստատման գործընթացը։ Ըստ այդ համաձայնագրի՝ Թուրքիան և Իրաքը կզարգացնեն համագործակցությունը ռազմական ոլորտում։
Երրորդ համաձայանգիրը կողմերի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրն է։ Ըստ այդմ, երկու երկրների միջև բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի մեխանիզմի շրջանակներում կստեղծվի համատեղ պլանավորման խումբ՝ կողմերի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։ Բացի ջրի, անվտանգության, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում գործող չորս մշտական մշտական հանձնաժողովներից, կստեղծվեն ութ մշտական հանձնաժողովներ՝ տնտեսության, առևտրի, էներգետիկայի, մշակութային տուրիզմի, առողջապահության, տրանսպորտի, երիտասարդական սպորտի, կրթության, աշխատանքի և սոցիալական ծառայությունների ոլորտներում։
Նշվում է, որ վերոնշյալ 3 համաձայանգրերը կքննարկվեն Թուրքիայի խորհրդարանում Ռամադան տոնից հետո։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում ընդունել է Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրային։

Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |