Ռազմական14:33, 01 Ապրիլ 2025
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչ. «F-35 կործանիչները չեն գնա Թուրքիա»

Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացել է հունական սփյուռքի միջոցառում։
Միջոցառմանը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Գրեգորի Միքսը (հանրապետական), ով հայտնել է, որ հանձնաժողովը դեմ կլինի Թուրքիային «F-35» կործանիչների վաճառքի հարցում։
Նա մասնավորապես նշել է. «Ես կարող եմ ձեզ ասել, որ F-35- կործանիչները չեն գնա Թուրքիա: Մենք կապահովենք, որ Հունաստանը շարունակի իր ռազմավարական առաջընթացը»։
Հիշեցնենք, որ մարտի 16-ին կայացել էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հեռախոսազրույցը, որի ընթացքում նախագահներն անդրադարձել էին «F-35» կործանիչների ծրագրում վերստին ընդգրկման գործընթացների վերջնականացման հարցը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում ընդունել է Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրային։

Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |