Հասարակական13:32, 26 Մարտ 2025
The Telegraph. «Թուրքիայի ներքաղաքական անկայուն վիճակը կարող է խթանել միգրացիոն հոսքը դեպի Եվրոպա»

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալմանը և կալանավորմանն է անդարադրձել նաև միջազգային մամուլը։
Բրիտանական «The Telegraph» թերթին հարցազրույց է տվել մաքսանենգության հարցերով զբաղվող մի մասնագետ, ում անունը չի հիշատակվում։ Նա մասնավորապես նշել է, որ Թուրքիայի ներքաղաքական ցնցումները կարող են միգրացիայի հոսք առաջացնել դեպի Մեծ Բրիտանիա և Եվրոպա։ Մասնավորապես նշվում է, որ քաղաքական ցնցումները կստիպեն, որպեսզի մարդիկ մաքսանենգների օգնությամբ արտագաղթեն։
«Այս օրերին սպասում ենք թուրքերի, որոնք ցանկանում են լքել երկիրը։ Այդ բողոքի ակցիաներն ազդում են թուրք ժողովրդի իրավունքների վրա»։
Նաև հավելել է, որ այդ մարդիկ կարող են ցույցերից լուսանկարներ ցույց տալ և նշել, որ ենթարկվում են քաղաքական հետապնդման։
«The Telegraph»-ը նաև նշել է, որ Թուրքիայի քաղաքական անկայուն վիճակն ազդում է այդ երկրի առանց այդ էլ թուլացած տնտեսության վրա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարը հանդիպել է ՀԹԿՀ-ի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարի հետ։

Թուրքիայի մամուլի ֆեդերացիայի նախագահը ակցիայի ընթացքում նշել է, որ Նեթանյահուն ներկայացրել է «Մեծ Իսրայել» նախագիծը, որտեղ ներառված է նաև Թուրքիայի տարածքը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |