Տարածաշրջան13:58, 25 Մարտ 2025
Իրանի արտգործնախարար. «Թուրքիայում տեղի ունեցողն ամբողջությամբ այդ երկրի ներքին գործն է»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում արտգործնախարարներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային զարգացումներին։ Կողմերը նաև մտքեր են փոխանակել Պաղեստինի, Գազայի, Լիբանանի և Սիրիայի վրա իսրայելական հարձակումների, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Եմենի վրա ռազմական հարձակման վերաբերյալ։
Անդրադառնալով Թուրքիայում ներքաղաքական իրավիճակին՝ Արաղչին վերահաստատել է Իրանի դիրքորոշումը, ըստ որի՝ Թուրքիայում տեղի ունեցողն ամբողջությամբ այդ երկրի ներքին գործն է։ Իրանի արտգործնախարարը նաև համոզմունք է հայտնել, որ Թուրքիայի իշխանությունները կկառավարեն այդ զարգացումները՝ ելնելով թուրք ժողովրդի շահերից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։

Ըստ Քուրթուլմուշի՝ անկասկած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը միևնույն ժամանակ վերջ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։

Անտառային հրդեհների հետևանքով տարհանվել է 6 թաղամաս և 5 գյուղ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |