Տարածաշրջան12:24, 24 Մարտ 2025
Թուրքիան անդրադարձել է Հայաստանից Սիրիա հումանիտար օգնություն ուղարկելու համար սահմանի բացմանը

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը մամուլի հաղորդագրություն է հրապարակել, որտեղ հերքել է այն լրատվամիջոցների հրապարակումները, որոնք խեղաթյուրում են հայ-թուրքական սահմանի բացման իրադարձությունները։
Նշենք, որ որոշ թուրքական լրատվամիջոցներ հրապարկել էին «Թուրքիայի անսպասելի քայլը. սահմանը բացվեց հայերի համար, Բաքուն անտեղյակ մնաց» վերնագրով նյութեր։
Մամուլի հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է.
«Որոշ լրատվամիջոցներում տեղ գտած պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Ալիջան (Մարգարա) սահմանային անցակետը բացվել է միայն Հայաստանից Սիրիա մեր երկրի տարածքով մարդասիրական օգնության շարասյան անցումն ու վերադարձն ապահովելու նպատակով։ 1992 թվականին ընդունված նախարարների խորհրդի որոշմամբ՝ Ալիջան սահմանային անցակետին տրվել է Ժամանակավոր սահմանային անցակետի կարգավիճակ՝ միայն հումանիտար օգնության տեղափոխման համար»։
Հայաստանի 4 բեռնատարներից բաղկացած մարդասիրական օգնության շարասյունը մարտի 22-ին Իգդիր նահանգի Ալիջան սահմանային անցակետով մուտք է գործել Թուրքիա՝ Հաթայի/Ջիլվեգյոզու սահմանային անցակետով Սիրիա մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով։ Նախատեսվում է, որ բեռնատարները վաղը կեսօրին կհասնեն Սիրիա և նույն երթուղով կվերադառնան Հայաստան։
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Ալիջան սահմանային անցակետը վերջին անգամ օգտագործվել է Թուրքիայում տեղի ունեցած 2023թ. փետրվարի 6-ի երկրաշարժից հետո, երբ Հայաստանի կողմից ուղարկված հումանիտար օգնությունը տեղափոխող բեռնատարները օգտագործել են նույն անցակետը և երկու առանձին շարասյուններով տարբեր ամսաթվերին երկու անգամ մուտք/ելք կատարել։
Բացի այդ, Ալիջան սահմանային անցակետն օգտագործվել է կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների կողմից 2024թ. հուլիսի 30-ին սահմանին կայացած 5-րդ փուլի բանակցությունների շրջանակներում փոխադարձ անցումների համար, ինչպես նաև այդ անցակետն օգտագործվում է Թուրքիա-Հայաստան սահմանային հանձնաժողովների կողմից սահմանային հարցերի վերաբերյալ իրենց հանդիպումների շրջանակներում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |