Հասարակական18:14, 22 Մարտ 2025
Ստամբուլում ցուցարարները ներխուժել են քաղաքապետարանի շենք (տեսանյութ, լուսանկարներ)

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, քեմալական «Ժողովրդադեմոկրատական» (ԺՀԿ-CHP) կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո երկրի մի շարք քաղաքներում շարունակվում են բողոքի ցույցերը։ Միջանկյալ նշենք , որ Իմամօղլուն կասկածվում է կաշառակերության, կոռուպցիայի և ահաբեկչության օժանդակման մեջ։ Ցույցերը շարունկավում են Ստամբուլում, ԱՆկարայում, Իզմիրում, Էսքիշեհիրում, Չորումում, Անթալիայում. Սաքարիայում, Մերսինում, Մալաթիայում, Բուրսայում և Քոնյայում։
Ստամբուլում բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիականների միջև ծեծկռտուք է սկսվել, ինչից հետո ցուցարարները կոտրել են Ստամբուլի քաղաքապետարանի շենքի դուռն ու ապակիները և ներս մտել։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան հայտարարել է, որ Թուրքիայում բողոքի ակցիաների հետևանքով բերման ենթարկվածների թիվը հասել է 343-ի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարը հանդիպել է ՀԹԿՀ-ի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարի հետ։

Թուրքիայի մամուլի ֆեդերացիայի նախագահը ակցիայի ընթացքում նշել է, որ Նեթանյահուն ներկայացրել է «Մեծ Իսրայել» նախագիծը, որտեղ ներառված է նաև Թուրքիայի տարածքը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |