• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
19 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 03:05
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան11:22, 14 Մարտ 2025

Թուրք լրագրող. «Հայաստան-Թուրքիա հարաբերությունները երբեք չեն եղել զուտ Հայաստան-Թուրքիա հարաբերություններ»

Թուրք լրագրող.  «Հայաստան-Թուրքիա հարաբերությունները երբեք չեն եղել զուտ Հայաստան-Թուրքիա հարաբերություններ»

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ Ermenihaber.am-ը զրուցել է Երևանում գտնվող թուրք լրագրող, պատմաբան «Yetkinreport»-ի վերլուծաբան Ֆերհաթ Բորաթավի հետ։

- Պրն Բորաթավ, ինչպես գիտենք, 2022-ից կրկին մեկնարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Բազմաթիվ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, բայց դրանցից մեկ կամ երկուսն են կատարվել։ Ավելին, թուրք պաշտոնյաներից շարունակում ենք նույն բաները լսել, որ Թուրքիան հարաբերությունները համակարգում է Ադրբեջանի հետ։

Ըստ Ձեզ՝ Թուրքիան ինչու՞ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կապում Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի հետ։

- Ոչ միայն այս վերջին շրջանում, այլ ընդհանրապես Հայաստան-Թուրքիա հարաբերությունները երբեք չեն եղել զուտ Հայաստան-Թուրքիա հարաբերություններ։ Առնվազն չորս հոգու մասնակցությամբ  «պարային համար» է եղել։ Մինչև վերջերս կար նաև Ռուաստանը և Թուրքիան։ Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը միասին էին «տանգո պարում»։  Այժմ Ռուսաստանը, տարբեր պատճառներով պայմանավորված, կարող է չլինել, բայց կարող  է կրկին հայտնվել։ Այսին կա առնվազն  երեքի մասնակցությամբ  պար։

Պետք է դա ընդունել որպես ինչ-որ մի բանի մաս, այսինքն՝ իրական աշխարհի մաս, առանց որևէ մի բանի հետ կապելու և շարունակել այդպես։ Այս երեք երկրների միջև կա միասնություն,  որը մենք չպետք է անտեսենք։ Այդ միասնությունը միայն պայմանավորված չէ թուրքերի ու ադրբեջանցիների մտերմությամբ, այդ միասնությունը բխում է տարածաշրջանի ու աշխարհագրական պայմաններից և փոխադարձ կախվածությունից։ Այս միանությունը հարատև է, միշտ էլ լինելու է

Այսինքն, այս երեք երկրները միշտ իրար հետ փոխկապակցված գործողություններ կանեն։ Դա ժամանակ առ ժամանակ դրսևորվելու է որպես Թուրքիայի ու Ադրբեջանի միջև մտերմություն։ Այն անսպասելի կերպով կդրսևորվի որպես Հայաստանի ու Ադրբեջանի միջև արված քայլի արդյունք։ Այսինքն, այս երեք երկրների հարաբերությունները  պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն։

- Այսինքն Վրաստանի հետ հարաբերություններն էլ եք դիտարկում այդ նույն կերպ ու համակարգում Ադրբեջանի հետ։

- Ես դա միայն ասում եմ այդ երեք երկրների պարագայում։ Բնականաբար, Վրաստանը Կովկասի մի մասն է, բայց երբեք այդքան միահյուսված չի եղել, ինչպես այս երեք երկրներն են։ Թե՛ նախկինում, թե՛ ներկայում, այդպես է։ Թուրքիայի ու Վրաստանի հարաբերություններն անհնար է համեմատել Թուրքիայի ու Ադրբեջանի հարաբերությունների հետ՝  դրանք շատ տարբեր են։

Հնարավոր չէ նաև համեմատել Հայաստանի ու Թուրքիայի մշակութային հարաբերությունները, Վրաստանի ու Թուրքիայի մշակութային  հարաբերությունների հետ։ Ըստ իս՝ այդ պատճառով Վրաստանը այդ եռյակի մաս չէ։ Այս երեք երկրների միջև մշտապես կլինեն նման փոխկապակցվածություններ։

Տարիներ շարունակ հայկական  գործոնը ազդել է  Թուրքիայի ու ԱՄՆ-ի հարաբերությունների վրա։ Այսինքն, այդ փոխկապավածությունները տարբեր դրսևրումներ են ունեցել։ Դրա համար կարծում եմ՝ պետք  չէ կենտրոնանալ միայն ներկա իրավիճակի վրա։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»
Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»

Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}