Ռազմական16:40, 10 Մարտ 2025
Թուրքիայի զենքի արտահանման ծավալները վերջին 4 տարում աճել են 103%-ով

Ստոկհոլմի միջազգային խաղաղության ինտիտուտը (SIPRI) զեկույց է հրապարակել համաշխարհային զենքի առևտրի վերաբերյալ։ Զեկույցի համաձայն՝ 2020-2024-ին Թուրքիան համաշխարահային զենքի արտահանման մեջ ավելացրել է իր մասնաբաժինը մինչև 1.7%։ Միջանկյալ նշենք, որ այդ ցուցանիշը 2015-2019-ին կազմում էր 0.8%։ Ըստ այդ ցուցանիշների՝ Թուրքիայի զենքի արտահանման ծավալները վերջին 4 տարում աճել է 103%-ով։
Ըստ զեկույցի՝ Թուրքիան դարձել է աշխարհի 11-րդ խոշորագույն զենք արտահանող երկիրը։ Թուրքիայի զենքի ամենամեծ գնորդը Արաբական Միացյալ Էմիրություններն է, ԱՄԷ որին բաժին է ընկնում ընդհանուր արտահանման ծավալների 18%-ը։ ԱՄԷ-ին հաջորդում են Պակիստանը 10%, Կատարը 9.9%։
Թուրքիայի ռազմարդյունաբերության մեծացմանը զուգահեռ կրճատվել է արտերկրից զենքի գնումը։ Վերջին 4 տարվա ընթացքում Թուրքիայի մասնաբաժինը զենքի համաշխարհային ներմուծման մեջ նվազել է՝ 1.7%-ից դարձել է 1.1%։
Զեկույցում նաև նշվել է, որ հատկապես ուշագրավ է այն, որ Թուքրիան մեծացրել է զենքի արտահանման ծավալները դեպի աֆրիկյան երկրներ։ Վերջին 4 տարիների ընթացքում Թուրքիան զենք է արտահանել աֆրիկյան 9 երկիր, ինչը կազմում է Աֆրիկա մայրցամաքի սպառազինության ընդհանոր ներմուծման 11%-ը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում ընդունել է Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրային։

Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |