Ռազմական11:42, 10 Մարտ 2025
Իտալական և թուրքական ընկերությունները համագործակցում են ԱԹՍ-ների արտադրության հարցում

Իտալական խոշորագույն ռազմական և ավիացիոն ընկերությունը՝ «Leonardo»-ն, փոխըմբռնման հուշագիր է ստորագրել թուրքական «Baykar» անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ընկերության հետ։ Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են «Leonardo»-ի գործադիր տնօրեն Ռոբերտո Չինգոլանին և «Baykar» ընկերության խորհրդի նախագահ Սելչուկ Բայրաքթարը (Էրդողանի փեսա)։
Ըստ այդմ՝ Իտալիայում նախատեսվում է հիմնել անօդաչու թռչող սարքերի համատեղ ձեռնարկություն, իսկ արտադրությունը կիրականացվի երկու երկրներում։
Հուշագիրը կընդգրկի այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են անօդաչու թռչող սարքերի նախագծումը, արտադրությունը և սպասարկումը: Նշվում է, որ թուրքական և իտալական ընկերությունները նպատակ ունեն զարգացնել բարձր տեխնոլոգիական անօդաչու թռչող սարքեր, մասնավորապես եվրոպական շուկայի համար:
Իտալական լրատվամիջոցները գրում են, որ Leonardo-Baykar համագործակցությունը կարող է կապված լինել իտալական բանակի ծրագրերի հետ, ըստ որի, նախատեսվում է գնել 1300 միավոր ռազմական նշանակության անօդաչու թռչող սարք։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում ընդունել է Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրային։

Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |