Հասարակական12:14, 06 Մարտ 2025
Կիբերանվտանգության օրենքի նախագիծը Թուրքիայի խորհրդարանում է

Թուրքիայի ազգային ժողովի ընդհանուր նիստում ընդունվել է կիբերանվտանգության մասին օրենքի նախագծի 13-րդ հոդվածը։
Օրենքով սահմանվում են Թուրքիայի կիբերանվտանգության ամրապնդմանն ուղղված ռազմավարությունն ու քաղաքականությունը, ինչպես նաև կիբերանվտանգության խորհրդի ստեղծման դրույթները։ Այն նախատեսում է պաշտպանական միջոցներ պետական մարմինների, մասնավոր կազմակերպությունների և ֆիզիկական անձանց համար։
Կիբերանվտանգության կարգավորումները կկիրառվեն պետական ու մասնավոր կառույցների վրա՝ բացառությամբ հետախուզական և ռազմական համակարգերի։
Ըստ նախագծի, ձևավորվում է կիբերանվտանգության գլխավոր վարչություն, որը կղեկավարի կիբեր հարձակումների կանխարգելման, դրանց վնասների նվազեցման, ինչպես նաև ազգային ծրագրերի մշակման գործընթացները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարը հանդիպել է ՀԹԿՀ-ի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարի հետ։

Թուրքիայի մամուլի ֆեդերացիայի նախագահը ակցիայի ընթացքում նշել է, որ Նեթանյահուն ներկայացրել է «Մեծ Իսրայել» նախագիծը, որտեղ ներառված է նաև Թուրքիայի տարածքը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |