Քաղաքական10:01, 06 Մարտ 2025
Էրդողան. «Իգդիր-Նախիջևան գազատարը կապահովի էներգետիկ անվտանգություն»

Մարտի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Երկու երկրների առաջնորդները նաև առցանց հետևել են Իգդիր- Նախիջևան գազատարի բացման արարողությանը։
Հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Էրդողանը հայտնել է, որ Ադրբեջանի հետ սերտ և «եղբայրական» կապեր ունեն, իսկ համագործակցությունը բոլոր ոլորտներում հաջող է ընթանում:
«Մեր երկրների հարաբերությունները շարունակաբար զարգանում են լայն ընդգրկումով՝ պաշտպանությունից մինչև առևտուր»,-հավելել է նա:
Թուրքիայի նախագահը երկկողմ համագործակցության մեջ առանձնահատուկ է համարել էներգետիկայի ոլորտը, որտեղ մի շարք նախագծեր արդեն իսկ իրականացվել են:
Նա նաև գոհունակություն է հայտնել Ադրբեջանի տարածքով դեպի Եվրոպա նշանակալի ծավալով գազի մատակարարում ապահովելու մասով:
«Այս ոլորտում ռազմավարական և բեկումնային նախագծեր իրագործելու հարցում Ադրբեջանի հետ լիովին ներդաշնակ ենք»,-ասել է նա:
Էրդողանը խոսելով Իգդիր-Նախիջևան գազատարի գործարկման մասին, ընդգծել է, որ այդպիսով ամբոջղովին կապահովվի Նախիջևանի բնական գազի պահանջարկը և էներգետիկ անվտանգությունը:
Բացի այդ, Թուրքիայի առաջնորդն անդրադարձել է տարածաշրջանային քաղաքականությանը և հավելել, որ «երկու երկրներն էլ միտված են խաղաղության»:
«Վճռական ենք տարածաշրջանային խաղաղությանը, բարօրությանը և հանգստությանն ուղղված ամեն տեսակ նախագիծ կյանքի կոչել»:
Էրդողանը վերջում նշել է նաև, որ նմանատիպ գործընթացներն էլ ավելի են ամրապնդելու Թուրքիայի և Ադրբեջանի միջև առկա հարաբերությունները՝ դրանք որակելով «եղբայրական»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կողմերը քննարկել են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ներուժը, տեղական և ազգային հնարավորությունների զարգացումը։

Այն ներառում է համագործակցություն աշխատանքի, զբաղվածության, սոցիալական ապահովության և աշխատանքի անվտանգության ոլորտներում։

Օրակարգում են եղել Գազայում տիրող իրավիճակն ու մի շարք այլ հարցեր:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:
Այն ներառում է համագործակցություն աշխատանքի, զբաղվածության, սոցիալական ապահովության և աշխատանքի անվտանգության ոլորտներում։
Ռուս զբոսաշրջիկներին սպառնում է մինչև 1 տարվա ազատազրկում:
Թուրքիայի կողմից 2019-ին ՌԴ-ից գնված, բայց գործնականում այդպես էլ չօգտագործված հակաօդային պաշտպանության համակարգերի շուրջ նոր զարգացումներ կան։
«To Vima» օրաթերթն անդրադարձել է Թուրքիայի արտաքին քաղաքականությանը՝ ընդգծելով, որ այդ երկիրը բազմակողմանի դիվանագիտություն է վարում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |